478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+36
Եղանակը Երևանում
Հայ
Ջորջ Փեհլիվանյանն առաջին անգամ ելույթ կունենա Երևանի օպերային թատրոնի բեմում
14:15
28 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայազգի աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանն առաջին անգամ ելույթ կունենա Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։

«Այդ բեմում 60–ական թվականներին երգել է մայրս, 50 տարի անց ես մեծ հաճույքով ելույթ կունենամ այստեղ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ»,– ուրբաթ լրագրողներին ասաց մաեստրոն։

Համերգը կկայանա նոյեմբերի 29–ին, կհնչի Բեթհովենի 9–րդ Սիմֆոնիան։

«Ես այդ սիմֆոնիան պատկերացրել եմ զանազան նվագախմբերի հետ աշխարհի բազմաթիվ բեմերում։ Դա շատ ուժեղ ստեղծագործություն է։ Երաժշտությունը պետք է միավորի աշխարհը, և հույս ունեմ, որ այդպես մենք կկարողանանք միավորել նաև մեր հայ ժողովրդին»,– ասաց Փեհլիվանյանը։

Նա նշեց նաև, որ վերջին 20 տարիներին հասցրել է աշխատել հայ երաժիշտների հետ, մասնավորապես` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, շատ գոհ է նրանց վարպետության բարձր մակարդակից։

«Ես աշխատել եմ աշխարհի լավագույն նվագախմբերի հետ և հույս ունեմ, որ ժամանակի հետ հայկական կոլեկտիվները նույնպես կհասնեն այդ բարձր մակարդակին»,– ասաց մաեստրոն։

Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է 1964 թվականին Բեյրութում։ 1975 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես։ Խմբավարման դասընթաց է անցել Քիջի Ակադեմիայում։ 1991 թվականին հաղթել է Բեզանսոնի երիտասարդ դիրիժորների միջազգային մրցույթում։ 1996-1999 թվականներին նիդեռլանդական Ռեզիդենց–նվագախմբի հրավիրված դիրիժոր է եղել, միաժամանակ 1996-2000 թվականներին նույն պաշտոնն է զբաղեցրել Վիեննայի կամերային նվագախմբում։ 2005-2008 թվականներին գլխավորել է Սլովենական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը։

Փեհլիվանյանը համագործակցել և ղեկավարել է այնպիսի նվագախմբեր, ինչպիսին են` Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, BBC Philharmonic–ը, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ռոթերդամի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆրանսիայի Ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մոնտե–Կառլոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Իսպանիայի ազգային նվագախումբը, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը և այլ նվագախմբեր։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:25
21 Օգոստոսի 2017
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանում
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը: