485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին և Կոմիտասի անվան պետական քառյակին «ազգային» կարգավիճակ է շնորհվել
16:32
27 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին և Կոմիտասի անվան պետական քառյակին «ազգային» կարգավիճակ է շնորհվել, հինգշաբթի կառավարչության նիստի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական քառյակի անցած ուղու արժևորման և դրանց գործունեության համար բոլոր պայմանների ստեղծման նպատակով կառավարությունը որոշել է նվագախմբին և քառյակին շնորհել «ազգային» կարգավիճակ»,– ասաց նախարարը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը երկար տարիներ նախկին ԽՍՀՄ–ի առաջատար երաժշտական կոլեկտիվներից մեկն էր։ Այսօր այն համարվում է նվագախմբային պրոֆեսիոնալ արվեստի ազգային կենտրոն։ Տարբեր ժամանակներում Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավորել են Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեկյանը, Կոնստանտին Սարաջևը, Օհան Դուրյանը, Վալերի Գերգիևը, Լորիս Ճգնավորյանը։
 
2000 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը։

Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ, Կոմիտասի անվան պետական լարային քառյակը ստեղծվել է 1924 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե.Գուզիկով):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին:
14:12
28 Դեկտեմբերի 2016
Էլինա Ջանիբեկյանը կարողացավ իր երազանքն իրականություն դարձնել` համոզելով «աստղային» ամուսնուն
Հանրաճանաչ շոումենների կանայք սովորաբար իրենց տաղանդավոր ամուսինների ստվերում են մնում: