485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Մալխասն ու Վահան Արծրունին ելույթ կունենա հայտնի բանաստեղծուհի և հրապարակախոս Նելլի Սահակյանի ստեղծագործական երեկոյի ընթացքում
18:18
26 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հայ ջազմեն Լևոն Մալխասյանը (Մալխաս) և հայտնի ռոք–երաժիշտ, բանաստեղծ, երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունին հինգշաբթի ելույթ կունենան բանաստեղծուհի, արձակագիր, Յուրի Դոլգորուկիի անվան մրցանակի դափնեկիր Նելլի Սահակյանի ստեղծագործական երեկոյի ընթացքում։

Միջոցառման ընթացքում, որը տեղի կունենա Երևանի «Մոսկվայի տուն» մշակութա–գործարար կենտրոնում, տեղի կունենա Սահակյանի երկու գրքերի` «Ոգու բոցավառում» ինքնակենսագրական վիպակի և «Էլիտարնայա գազետա» ստեղծագործությունների շնորհանդեսը։ «Էլիտար թերթում» հավաքված են թերթի 18 տարվա գոյության ընթացքում հրապարակված լավագույն նյութերը

«Հանդիպմանը ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որի աջակցությամբ «Ոգու բոցավառում» գիրքը հրատարակվել է 2013 թ.–ի վերջին», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մոսկվայի տան մամուլի ծառայությունից։

«Էլիտարնայա գազետա» գրքում, որը հրատարակվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, հավաքված են թերթի` մշակույթի մասին հայ մտավորականության լավագույն նյութերը։
Գիրքը լույս է տեսել «Լիտերա» հրատարակությունում 2013 թ.–ի վերջին «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի շնորհիվ, որն իրականացրել է գրքի հրատարակության գործը։ «Ակնկալվում է, որ Հայաստանի առաջին տիկինը ևս կմասնակցի երեկոյին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թերթի գոյության 18 տարվա ընթացքում թերթի գլխավոր խմբագիր Նելլի Սահակյանին հաջողվել է հրապարակել բազմաթիվ լուրջ, էական թեմաների անդրադարձող նյութեր։ Որպեսզի այդ բոլոր նյութերը չկորեն, որոշում ընդունվեց ավարտել թերթի թողարկումը` մի գրքում հավաքելով լավագույն նյութերը, քանզի գիրքն ավելի երկար կյանք ունի, քան պարբերականը։

Գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում հրապարակված են լավագույն հեղինակների հոդվածները, էսսեներն ու բանաստեղծությունները, երկրորդ մասում` խմբագիր Նելլի Սահակյանի էսսեները, որոնք նա գրում էր յուրաքանչյուր համարում։

Ստեղծագործական երեկոն կսկսվի ժամը 19։00–ին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին: