484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանի հոբելյանական երեկոն կկազմակերպվի Երևանում
16:50
25 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Վիոլետա Գևորգյանի 70 ամյակին նվիրված հոբելյանական երեկոն կանցկացվի նոյեմբերի 26–ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

«Գրեթե 24 տարի Հայաստանում ես ապրել եմ թատրոնով։ Եթե մի օր ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի. թատրոնը իմ կյանքն էր», –երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գևորգյանը։

Թեև դերասանուհին ավելի քան 20 տարի բնակվում է  ԱՄՆ–ում, այնուհանդերձ նա որոշել է իր 70 ամյակը նշել Հայաստանում։ Հոբելյանական համերգի բեմադրությամբ զբաղվում է հայ ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահե Շահվերդյանը։

Գևորգյանը նշում է, որ Միացյալ Նահանգներում բնակվելու ընթացքում չի դադարել զբաղվել ստեղծագործական կարիերայով և ավելի քան 20 դեր է խաղացել բեմում։ Դերասանուհին նաև նկարահանվել է մի քանի հոլիվուդյան ֆիլմում։

ԱՄՆ–ում ցուցադրված առաջին բեմադրություններից հետո նա լեփ–լեցուն դահլիճներ էր հավաքում։ Նահանգներում բեմադրված նրա ամենաառաջին ներկայացումները եղել են Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» դրամատիկ նովելը, որտեղ Գևորգյանը խաղացել է որդու հետ, Վին Դելմարի վեպի հիման վրա բեմադրված «Տեղ զիջիր վաղվա օրվան» ներկայացումը, որտեղ մարմնավորել է Լյուսի Քուփերի կերպարը։

Դերասանուհին նշում է, որ դեմ չէ վերադառնալ Հայաստան և այստեղ շարունակել ստեղծագործական կարիերան, սակայն, ըստ նրա, դեռ նման պայմաններ չկան։

Վիոլետա Գևորգյանի կինոաշխատանքների շարքում են խորհրդային տարիներին նկարահանված «Վառած լապտեր» (1983), «Ապրեք երկար» (1979), «Այդքան սպասվող օրը» (1980), «Տատիկի թոռնիկը» (1979) ֆիլմերը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
11 Դեկտեմբերի 2017
Spice Girls-ի նախկին մենակատարը երգել և խոսել է հայերեն (ՎԻԴԵՈ)
Spice Girls-ի նախկին մենակատար Մել Բի–ն երգել և խոսել է հայերեն։
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս: