485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռախմանինովին և Շալյապինին նվիրված ցուցահանդես է բացվել Երևանում
19:03
21 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին. հայացք 21-րդ դարից» խորագրով ցուցահանդեսն է բացվել ուրբաթ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովի շրջանակում։

Ցուցադրված են Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանների համառուսաստանյան միավորման՝ Ս. Ռախմանինովի և Ֆ. Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, որոնցից 174-ը բնօրինակներ են և պատմում են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինովի և երգիչ, դերասան, նկարիչ Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինի կյանքի ու գործունեության մասին:

Ինչպես լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, երկու հանճարներին նվիրված ցուցահանդեսը մեծ կոմպոզիտոր Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում է անցկացվում ոչ պատահաբար։

«Ըստ էության` երկու մեծություններ` Շալյապինը և Ռախմանինովը «հյուրընկալվել» են երրորդի` Խաչատրյանի տանը։ Այդ մարդիկ, ամեն մեկն իր ոլորտում, իրենց ժամանակի հանճարներն էին»,- ասաց Պողոսյանը։

Խոսելով ուրբաթ մեկնարկած առաջին հայ-ռուսական թանգարանային համաժողովի մասին` նախարարը նշեց, որ այն նպաստում է թանգարանային ոլորտում համագործակցության հարթակի ստեղծմանը։

«Այսօր Էջմիածնում կլոր սեղան անցկացվեց, և մենք արդեն պայմանավորվածություններ ունենք։ Կարծում եմ, որ դա մեծ ձեռքբերում է»,- ասաց Պողոսյանը։

Նա հայտնեց, որ եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսված է ստորագրել մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև երկու երկրների միջև ամփոփիչ հուշագիր, ինչը հաջող մեկնարկ կլինի հաջորդ տարիների ծրագրերի համար։

Նա հայտնեց նաև, որ հաջորդ տարի Ռուսաստանում հայկական կողմին նվիրված մի շարք խոշոր ցուցահանդեսներ կանցկացվեն։

Елена МиловзороваՌԴ մշակույթի փոխնախարար Ելենա Միլովզորովան իր հերթին նշեց, որ համաժողովի նպատակը միջթանգարանային գործակցությունն ավելի բարձր, որակյալ և առաջնահերթ մակարդակի հասցնելն է։

«Սա իմ առաջին այցն է այստեղ։ Կարևորը` ես չունեմ այնպիսի զգացողություն, որ ես օտար երկրում եմ։ Գործընկերների հետ զրուցելու շատ բան կա։ Արդեն հետաքրքիր առաջարկներ են ստացվել, որոնք մենք քննարկեցինք Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ»- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքերով` քննարկումների վերջնական արդյունքները կամփոփվեն հուշագրում։ Ուրբաթ ցուցահանդես այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Առաջին հայ-ռուսական «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը մեկնարկեց ուրբաթ Հայաստանում։
Համաժողովի առաջին միջոցառումը Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ուրբաթ անցկացված «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր սեղանն էր: Զեկուցումներով հանդես եկան Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարների տեղակալները, խոշոր թանգարանների տնօրենները, անվանի գիտնականներ և մշակութային գործիչներ:

Կկազմակերպվեն այցելություններ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի վանքի թանգարանային համալիր, Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Հայաստանի պատմության թանգարան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: