486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ջոլին դերասանական կարիերան կարող է ավարտել մի քանի ֆիլմերից հետո. ամսագիր
09:56
20 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին շուտով կարող է ավարտել դերասանական կարիերան։

Այդ մասին նա ակնարկել է Variety ամսագրին տված հարցազրույցում։ «Ես դեռ մի քանիսում (ֆիլմերում) կլինեմ։ Ի դեպ, ես շուտով ինչ-որ բան կնկարահանեմ Բրեդի հետ` իմ մասնակցությամբ»,- ասել է Ջոլին։

Նրա խոսքերով` ռեժիսորի աշխատանքը կինոյում իր սիրած զբաղմունքն է։ «Ես երջանիկ եմ, երբ կամերան ուղղում եմ ուրիշ դերասանի վրա և տեսնում եմ, թե ինչպես է հիասքանչ աշխատանք արվում»,- նշել է Ջոլին։

Հայտնի է, որ «Ծովի մոտ» (By the Sea) աշխատանքային վերնագրով ֆիլմն արդեն նկարահանվում է Մալթայում։ Ֆիլմի մասին քիչ բան է հայտնի, թերևս միայն այն, որ Ջոլին և Փիթը ժապավենում ամուսնական զույգի են մարմնավորում, նշում է ամսագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բացի կինոյում աշխատանքից, Ջոլին նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպանն է։ Դերասանուհին նաև մի քանի բարեգործական հիմնադրամներ է հիմնել, ինչպես նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում խոշոր քաղաքական հանդիպումների է մասնակցում։ Վերջերս Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Ջոլիին հանձնեց պատվավոր պարգև` կնոջ ասպետի կոչում` նրա հումանիտար գործունեության համար։--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։