481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի շրջանակում իրականացված եռամյա ծրագրի նպատակը երիտասարդ կինոգործիչներին օժանդակելն է. Հարությունյան
19:50
19 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի շրջանակում իրականացված եռամյա ծրագրի նպատակը երիտասարդ կինոգործիչներին օժանդակելն է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։

««Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը գիտելիք ստանալու և տեղեկություն փոխանակելու հարթակ է»,– ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով` եռամյա ծրագիրը, որը ֆինանսավորել է Եվրոպական միությունը 2011 թվականին, մի շարք կետերից է բաղկացած։

Առաջինը վերաբերում է հենց կայքէջին (dabhub.com), որը երեք տարի շարունակ առցանց հարթակ է հանդիսանում ավելի քան 600 օգտատերերի` ռեժիսորների, պրոդյուսերների և «Արևելյան գործընկերության» երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Բելառուս և Մոլդովա) կինոգործիչների համար։ Հարությունյանը նշեց, որ կայքում տարատեսակ նորություններ են թողարկվում։

Նախագծի երկրորդ կետը վերաբերում է Երևանում, Կիևում և Թբիլիսիում վորքշոփերի կազմակերպմանը. Նախագծի շրջանակում շուրջ 89 ռեժիսոր է մասնակցել դասընթացներին։ «Մեր ծրագրերից է նաև DAB սեմինարների անցկացումը, որը վերաբերում է նախագծերի և սցենարների մշակմանը, որին ներկայացվել է փորձագետների կողմից ընտրված 10 լիամետրաժ նախագիծ` Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից»,– ասաց Հարությունյանը։

Նա հիշեցրեց նաև, որ անցկացվել է կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի երկրորդ սեմինարը այն նախագծերի համար, որոնք ուղղված են հայ–թուրքական համատեղ արտադրությանը։ Ավելին` այս հարթակի շրջանակում արդեն 16 ֆիլմ կա, որոնք ներկայացվել են «Ոսկե ծիրան»  կինոփառատոնում։

«Ծրագրի մի մասն է նաև «Կինոլրագրություն առանց սահմանների» նախագիծը։ Մենք օրաթերթ ունենք, որ հրատարակվում է փառատոնի անցկացման ընթացքում։ Ներկայացվել է նաև «Երգ Նոլայի համար» ֆիլմի դեմո–տարբերակը, որը նկարահանվել է Վանաձորում»,– ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով` կինոնկարի դեմո–տարբերակը իրագործվել է ոչ մեծ դրամաշնորհի շնորհիվ, որպեսզի մասնակցի տարբեր ֆորումների, համալրի բյուջեն, ինչն էլ կօգնի լիովին նկարահանել ֆիլմը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։
20:55
11 Հոկտեմբերի 2017
Մարկուս Միլեր, Գոնսալո Ռուբալկաբա կամ մեծ աստղաբույլ Yerevan Jazz Fest 2017–ում (ՖՈՏՈ)
Yerevan Jazz Fest 2017 ամենամյա փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 3–ը։
13:28
11 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմը, հնարավոր է, «Օսկարի» առաջադրվի
Ամերիկյան նոր «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմն անցել է «Օսկար» մրցանակի որակավորման փուլը։