485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Թատրոնի միջազգային ինստիտուտի համաշխարհային կոնգրեսն է առաջին անգամ անցկացվում Հայաստանում
14:44
17 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թատրոնի միջազգային ինստիտուտի համաշխարհային XXXIV կոնգրեսն է մեկնարկել երկուշաբթի Երևանում։

Հայաստանում նմանատիպ միջոցառումն անցկացվում է առաջին անգամ։ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով` կոնգրեսի անցկացումը (նոյեմբերի 17-22–ը) նշանակալի իրադարձություն է երկրի մշակութային կյանքի համար։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ հենց Հայաստանն է այս տարի ընտրվել որպես Համաշխարհային կոնգրեսի անցկացման վայր։ Մեզ մոտ է ժամանել 300 պատվիրակ աշխարհի 100 երկրներից։ Կարծում եմ, որ կոնգրեսը կնպաստի տարբեր երկրների թատերական գործիչների միջև փորձի փոխանակմանը»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Պողոսյանը։

Հայաստանում ԹՄԻ Կենտրոնի նախագահ Հակոբ Ղազանչյանն իր հերթին նշեց, որ հենց Հայաստանում միջոցառումն անցկացնելու համար մեծ ջանքեր են գործադրվել։ «Մենք շնորհակալ ենք, որ բազմաթիվ հավակնորդ երկրներից ընտրվել է հենց մեր երկիրը»,– ավելացրեց նա։

ԹՄԻ գլխավոր տնօրեն Տոբիաս Բյանկոնեն հայտարարեց, որ Հայաստանում միջոցառումն անցկացնելու որոշումն ընդունվել է երկրի` խոսքի ազատությանը հավատարիմ լինելու սկզբունքից ելնելով։

«Մենք ունեինք մի շարք հավակնորդներ, այդ թվում` Ադրբեջանը։ Սակայն ընտրեցինք Հայաստանը, քանի որ այստեղ պահպանվում է խոսքի ազատությունը, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Մենք ընտրություն կատարեցինք ոչ թե հօգուտ փողերի, այլ հօգուտ մի երկրի, որտեղ գնահատվում է թատրոնը»,– ասաց Բյանկոնեն։

Թատրոնի միջազգային ինստիտուտը 1948 թվականին ստեղծված թատերական կազմակերպություն է, որի նպատակը թատերային գործիչների միջև միջազգային կապերի խրախուսումն է` թատրոնի տեսության և պրակտիկայի ուսումնասիրության շահերից ելնելով։ ԹՄԻ–ն իր գործունեությունն իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ համագործակցությամբ։

ԹՄԻ համաշխարհային կոնգրեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Այս տարի կոնգրեսի թեման է` «Նոր ձայներ, նոր հանդիսատես. Ժամանակն է երկխոսության»։

Կոնգրեսի շրջանակում Երևանում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում` հանդիպումներ թատերական գործիչների հետ, բեմադրություններ, քննարկումներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին:
14:12
28 Դեկտեմբերի 2016
Էլինա Ջանիբեկյանը կարողացավ իր երազանքն իրականություն դարձնել` համոզելով «աստղային» ամուսնուն
Հանրաճանաչ շոումենների կանայք սովորաբար իրենց տաղանդավոր ամուսինների ստվերում են մնում: