478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Փարաջանովի տուն–թանգարանը ծրագրում է ցուցահանդեսներ կազմակերպել տարբեր երկրներում և Վարպետի մասին գրքեր հրատարակել
15:25
06 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Փարաջանովի տուն–թանգարանը չի բացառում տարբեր երկրներում ցուցահանդեսներ կազմակերպելու, ինչպես նաև ռեժիսորի կյանքի և գործունեության մասին գրքեր տպագրելու հնարավորությունը, ասաց Փարաջանովի տուն–թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

«Տուն–թանգարանն առաջարկություն է ստացել ցուցահանդեսներ անցկացնել Պերմում, Կիևում, Մարսելում։ Մենք ծրագրում ենք նաև Փարաջանովի ստեղծագործությանը նվիրված գրքեր տպագրել»,– հինգշաբթի հայտնեց Սարգսյանը։

Խոսելով այն միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել և անցկացվել են Փարաջանովի տարվա շրջանակում, նա հայտնեց, որ հիմնականում դրանք անցել են Հայաստանի սահմաններից դուրս` Փարաջանովի ստեղծագործությունն աշխարհին ներկայացնելու համար։

Այս տարի նշվում է հայտնի կինոռեժիսորի ծննդյան 90–ամյակը։

Սարգսյանը հայտնեց, որ Փարաջանովի և մեկ այլ ականավոր ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեի ստեղծագործական կյանքին էր նվիրված սեպտեմբերին Բաթումիում անցկացված հեղինակային կինոյի միջազգային փառատոնը։

«Մոսկվայում, Նյու–Յորքում և Շուշիում մեծ հաջողությամբ անցկացվել են Փարաջանովի ստեղծագործությանը նվիրված ցուցահանդեսներ, որոնցում ներկայացվել են նրա աշխատանքները, լուսանկարները, ինչպես նաև կազմակերպվել են նրա ֆիլմերի ցուցադրություններ»,– պարզաբանեց նա։

Սարգսյանի խոսքով` Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Փարաջանովի տուն–թանգարան են այցելել մոտ երեք հարյուր երեխաներ, որոնց առաջարկվել էր այնուհետև ստեղծել սեփական աշխատանքներ` ոգեշնչվելով վարպետի ստեղծագործություններից։

«Լավագույն աշխատանքները կդիտարկվեն առաջիկայում, հաղթողները կստանան մրցանակներ, իսկ լավագույն աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ԱԺ–ում»,– ասաց նա։

Տնօրենը հայտնեց, որ հայ մեծ ռեժիսորի տուն–թանգարան է այցելում տարեկան միջինը 18-20 հազար մարդ, ծանոթանում 1500 ցուցանմուշներից բաղկացած ցուցադրությանը։

«700 ցուցանմուշներ գտնվում են մշտական ցուցադրությունում։ Գոյության 23 տարիների ընթացքում թանգարանը 300 նոր ցուցանմուշ է ձեռք բերել»,– ասաց Սարգսյանը։

Աշխարհահռչակ հայտնի հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9–ին Թբիլիսիում հայկական ընտանիքում։ Նա համաշխարհային ճանաչում է ստացել նոր կինոլեզվի շնորհիվ այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Մոռացված նախնիների ստվերները» Իվան գուցուլի կյանքի մասին (1965 թվական)  և «Նռան գույնը» ֆիլմը, որը ներկայացնում է 18–րդ դարի աշուղ Սայաթ–Նովայի կենսագրությունը վերստեղծած կինոմանրանկարների խճանկար։ Ականավոր ռեժիսորի, սցենարիստի և նկարչի ֆիլմերը պարգևատրվել են տասնյակ միջազգային մրցանակներով։ Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռեժիսորի գեղարվեստական ստեղծագործությունը` կոլաժներ, կերամիկա, նկարներ։ Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսի 20–ին Երևանում։

Փարաջանովի տուն–թանգարանը բացվել է 1991 թվականին Երևանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:25
21 Օգոստոսի 2017
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանում
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը: