486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Բեթթին խոստացել է Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնել Մալթայում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
17:42
04 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը ներկայացնող Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) Մալթայում կկկատարի«People of the sun» երգը, նա խոստացել է Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնել նոյեմբերի 15-ին կայանալիք մրցույթում:

«Խոստանում եմ լավ ելույթ ունենալ և անտարբեր չթողնել դահլիճում գտնվող ներկաներին: Ելույթն, առաջին հերթին, արևոտ կլինի», - երեքշաբթի ասաց 11 տարեկան երգչուհին:

Նա տեղեկացրեց, որ իր հետ ելույթ կունենան ևս հինգ երեխաներ՝ երեք ակրոբատ և երկու պարող:

Խոսելով վերջերս ներկայացված մրցութային երգի տեսահոլովակի մասին` Բեթթին նշեց, որ «սելֆի-վիդեո» ձևաչափում տեսահոլովակ նկարահանելն իր գաղափարն է:

«Դա իմ գաղափարն էր: Ես նկատեցի, որ «սելֆին» շատ է տարածվել ողջ աշխարհում և որոշեցի օգտվել դրանից իմ տեսահոլովակում: Նկարահանումները շատ ուրախ անցան: Կարծում եմ, որ լավ է ստացվել», - ասաց նա:

Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը: 

«Մանկական Եվրատեսիլ-2014» մրցույթին մասնակցելու է 16 երկրի ներկայացուցիչ` Հայաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Կիպրոսից, Իտալիայից, Մալթայից, Մոնտենեգրոյից, Ռուսաստանից, Սերբիայից, Շվեդիայից, Սլովենիայից, Հոլանդիայից, խորվաթիայից, Սան Մարինոյից և Ուկրաինայից։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը: 2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։ Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ  12–ամյա Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց երգչուհի Դալիթան։

Compass Band հայկական խումբը Հայաստանը ներկայացրեց 2012 թվականին Ամստերդամում կազմակերպված մրցույթին և գրավեց երրորդ հորիզոնականը։ 2013 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանը զբաղեցրեց վեցերորդ տեղը։-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում: