485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Պատշաճ ֆինանսավորման բացակայությունը խանգարում է կին կինոռեժիսորների մասնագիտական աճին. փորձագետներ
18:18
03 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կին կինոռեժիսորների մասնագիտական աճին խանգարում է պատշաճ ֆինանսավորման բացակայությունը, նման եզրակացության են եկել «Կին» 11–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանում կազմակերպած կլոր սեղանի մասնակիցները։

Փորձագետները նշել են, որ ֆիլմերի ստեղծման ժամանակ կին ռեժիսորների առջև կանգնած գլխավոր խոչընդոտը ֆինանսավորման բացակայությունն է, և այդպիսի իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, որտեղ կինոարդյունաբերությունը նոր է զարգանում։

Կանադացի ռեժիսոր Լեսլի Էն Քոլսը ( Leslie Ann Coles) նշեց, որ այժմ Կանադայում սուր է ռեժիսորների գենդերային հավասարության խնդիրը։ «Կնոջ դերը կինոինդուստրիայում թերագնահատվում է։ Կին ռեժիսորների ֆիլմերը, որպես կանոն, փոքր բյուջե ունեն, նրանց համար դժվար է մրցակցել տղամարդկանց հետ»,– ասաց Քոլսը։ Նա միաժամանակ նշեց, որ Կանադայում, այնուամենայնիվ, ստեղծվել են հատուկ ֆոնդեր, որոնք ֆինանսավորում են կին ռեժիսորների ֆիլմերը։

Ֆրանսիայում, Films Femmes Mediter-ranee կինոփառատոնի կազմակերպիչ Սոնյա Ջոսիֆորտի խոսքով, ֆեմինիստական խմբերը պայքարում են հավասարության համար` հասնելով ոչ թե կանանց նպատակային ֆինանսավորման, այլ հավասար պայմանների ստեղծման։

Կինոքննադատ Կլաուդիա Լենսենը (Claudia Lenssen) կարծում է, որ կինոինդուստրիայում կանանց ինտեգրման խնդիրը կապված է նրանց ֆիլմերի նկատմամբ հոռետեսական վերաբերմունքով։ «Այսօր այսպիսի կարծիք կա` եթե ֆիլմը կին է նկարահանել, ապա այն միայն կանանց համար է։ Դա այդպես չէ, կանայք ֆիլմեր են ստեղծում բոլորի համար։ Իսկ տղամարդիկ ֆիլմեր են նկարում բացառապես տղամարդկանց համար»,– ասել է Լենսենը։

«Կին» 11–րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում 2014 թվականի նոյեմբերի 1-5–ը։

Կինոփառատոնում ներկայացված է 15 երկրների 57 ֆիլմ։ Այն նվիրված է հասարակությունում կնոջ դերին և ուղղված է կանանց խնդիրների լուսաբանմանը կինոմատոգրաֆի միջոցով, ինչպես նաև հայ կին ռեժիսորների նկարահանած  ֆիլմերի ներկայացմանը։

Լեսլի Էն Քոլսը, Սոնյա Ջոսիֆերտը և Կլաուդիա Լենսոնը կինոփառատոնի ժյուրիի անդամներ են։

Լեսլի Էն Քոլսի «Սառնարանում» դեբյուտային ֆիլմը մասնակցել է 35 միջազգային կինոփառատոների և ստացել 13 պարգև։

Սոնյա Ջոսիֆորտը Films Femm Mediter-renee փառատոնի կազմակերպիչն է։ Փառատոնն ամեն տարի անցկացվում է Մարսելում։ Փառատոնի նպատակը սկսնակ կին ռեժիսորների ֆիլմերի ցուցադրմանը նպաստելն է։

Կլաուդիա Լենսենը կինոքննադատ է, աշխատում և գրում է բեռլինյան թերթերի և ռադիոյի համար։ 2014 թվականի սեպտեմբերին լույս է տեսել 1970–ականներից մինչ օրս աշխատող կին ռեժիսորների մասին նրա գիրքը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին:
14:12
28 Դեկտեմբերի 2016
Էլինա Ջանիբեկյանը կարողացավ իր երազանքն իրականություն դարձնել` համոզելով «աստղային» ամուսնուն
Հանրաճանաչ շոումենների կանայք սովորաբար իրենց տաղանդավոր ամուսինների ստվերում են մնում: