486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը խնդիր չի տեսնում Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի հուշարձանը կանգնեցնելու հարցում
15:51
03 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը 20–րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ Գարեգին Նժդեհի արձանը Երևանի կենտրոնում, այլ ոչ թե համանուն հրապարակում տեղադրելու հարցում խնդիր չի տեսնում։

Հոկտեմբերի 29–ին քաղաքապետարանը հավանության է արժանացրել Նալբանդյան–Արամի–Բյուզանդի–Հանրապետության փողոցների խաչմերուկում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրելու նախագծին։ Դրա հեղինակներն են Գագիկ Ստեփանյանը և Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը։

«Իհարկե, այնքան էլ ճիշտ չէ, որ քանդակը պետք է տեղադրվի ոչ թե Նժդեհի անունը կրող հրապարակում, որտեղ այժմ Սուրեն Սպանդարյանի (մարքսիստ–հեղափոխական) արձանն է։ Բայց որևէ խնդիր դրանում չեմ տեսնում։ Ինձ համար կարևոր է ոչ թե արձանի տեղը, այլ դրա ճարտարապետական արժեքը»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Թոքմաջյանը։

Քանդակագործը միաժամանակ նշեց, որ Հանրապետության փողոցում արձանը տեղադրելու որոշումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ Նժդեհի ուսմունքը Հայաստանի հանրապետական կուսակցության հիմքում է։

«Ընդհանրապես, ես Նժդեհի արձանը մի փոքր այլ կերպ էի պատկերացնում` շարժման մեջ, դինամիկայով և ռազմատենչ տեսքով։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր քանդակագործ ունի իր տեսակետը»,– ավելացրեց Թոքմաջյանը։

Նա նշեց նաև, որ ընդհանուր առմամբ հիացած չէ վերջին 20-25 տարիների հայ քանդակագործներով։

«Կարծում եմ, որ արձանները պետք է արտահայտեն հերոսական ոգի և երիտասարդ սերնդին դաստիարակեն հայրենասիրության ոգով, իսկ այսօր ես այդ միտումը չեմ տեսնում»,– ասաց նա։
Նախատեսվում է, որ Գարեգին Նժդեհի արձանը կավարտվի 2015 թվականի վերջին։

Լևոն Թոքմաջյանը ժամանակակից հայտնի հայ քանդակագործներից է։ Երևանը զարդարող հայտնի մի շարք աշխատանքների, այդ թվում` Կարաբալայի, Մարտիրոս Սարյանի, ժողովրդական հերոս Գևորգ Չաուշի քանդակների հեղինակն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:41
24 Հունվարի 2017
Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները
Րոպեներ առաջ հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները։

13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։