483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս երաժիշտների` Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված համերգները կանցկացվեն Երևանում և Գյումրիում
16:45
30 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս երաժիշտներ Իգոր Ֆյոդորովը (կլարնետ), Դենիս Շապովալովը (թավջութակ) և Եվգենի Բրախմանը (դաշնամուր) Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախմբի հետ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ ելույթ կունենան Երևանում և Գյումրիում։

Ինչպես լրագրողներին հայտնեց համերգների կազմակերպիչ, «Վերածնունդ» երաժշտական միջազգային մրցույթ–փառատոնի նախագահի տեղակալ Աշոտ Պետրոսյանը, Գյումրու և Երևանի երաժշտական երեկոները կանցկացվեն, համապատասխանաբար, հոկտեմբերի 30–ին և 31–ին։

«Մոտենում է Ցեղասպանության 100–ամյակը, և մենք որոշեցին կազմակերպել համերգաշար, որը կտևի մինչև 2015 թվականի դեկտեմբերը։ Նախատեսում ենք այդ ծրագրում ընդգրկել աշխարհի տարբեր երկրների հայտնի երաժիշտների, ինչպես նաև համերգներ անցկացնել արտասահմանյան մի շարք երկրներում, որտեղ շատ հայեր կան»,– ասաց Պետրոսյանը` ավելացնելով, որ ամեն ամիս կանցկացվի 1-2 համերգ։

Ըստ նրա, Գյումրիում և Երևանում կներկայացվի գրեթե նույն ծրագիրը։

Կլարնետահար Իգոր Ֆյոդորովն իր հերթին նշեց, որ ծրագրում կընդգրկվեն բազմաթիվ հետաքրքիր, ոչ սգո ստեղծագործություններ։

«Իհարկե, այն, ինչ կատարվել է 100 տարի առաջ հայ ժողովրդի հետ, ողբերգություն է։ Կցանկանայի այդ կապակցությամբ մասնակցել ոչ միայն այդ համերգին, այլ նաև նվագել ավելի հարմար ստեղծագործություններ, օրինակ` Մեսիանի կոնցերտը։ Հուսով եմ` նմանատիպ հնարավորություն կընձեռվի ապրիլին»,– ասաց երաժիշտը։

Թավջութակահար Դենիս Շապովալովը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, և նրա համար մեծ ուրախություն է ելույթ ունենալ հայկական հողում։

«Հաճույքով կծանոթանայի Հայաստանի պատմամշակութային արժեքներին, և հույս ունեմ, որ ինձ դա կհաջողվի»,– ասաց նա։

«Վերածնունդ» երաժշտական միջազգային մրցույթ–փառատոնը կանցկացվի յոթերորդ անգամ հաջորդ տարվա ապրիլին։

Միջոցառման հիմնական նպատակը դասական, էստրադային և ազգային արվեստի քարոզումն է, տարբեր ազգությունների երաժիշտ–կատարողների միջև ստեղծագործական և բարեկամական կապերի ստեղծումը, ինչպես նաև արվեստի օտարերկրացի գործիչների ծանոթությունը Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։ Փառատոնն անցկացվում է 2007 թվականից։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը համերգների տեղեկատվական հովանավորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:44
28 Մարտի 2017
Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջատար է այդ մրցույթի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։