480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Բարեգործական ցուցահանդես է անցկացվել սահմանափակ կարողություններով երեխաների սոցիալական ինտեգրման երևանյան կազմակերպությունում
18:43
29 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տասնյակ ձեռքի աշխատանքներ էին ներկայացվել բարեգործական ցուցահանդես–վաճառքում, որն անցկացվեց չորեքշաբթի սահմանափակ կարողություններով երեխաների սոցիալական ինտեգրման հարցերով զբաղվող «Մայրի» կազմակերպությունում։  Ցուցահանդեսում ներկայացվել են «Մայրի» կազմակերպության սաների պատրաստած աշխատանքները։

«Մեր շրջանավարտներն ավարտել են իրենց պարապմունքները Կենտրոնում, և նրանք ոչնչով չէին զբաղվում, հենց այդ պատճառով մենք որոշեցինք ինչ–որ օգտակար բան անել ավագ սերնդի համար։ Արդյունքում այստեղ երեխաները շփվում են, զարգացնում վարպետությունը, որ իրենց պետքական զգան»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Մայրի» բարեգործական կենտրոնի տնօրեն Զառա Մանուկյանը։

Ըստ նրա` Կենտրոնում նաև սովորում են երեխաներ, ովքեր չգիտեն գրել ու կարդալ, և նրանց համար գոյություն ունեն հատուկ ուսումնական ծրագրեր, որոնք բարենպաստ ազդեցություն են ունեն նրանց առողջության վրա։ «Նշանակություն չունի հիվանդության ծանրությունը, եթե պրոֆեսիոնալ կերպով աշխատես ցանկացած երեխայի հետ, ապա կարելի է հասնել գերազանց արդյունքների»,– նշեց Մանուկյանը։

«Սահմանափակ կարողություններով երեխաները հիմնականում աշխատում են կենտրոնում։ Մենք ունենք բրդի մշակման, ձեռքի աշխատանքի, կերամիկայի, մոմի, փայտամշակման արհեստանոցներ և խոհանոց»,– ավելացրեց բարեգործական կենտրոնի տնօրենը։

Նա նշեց նաև, որ կենտրոնը պետությունից դոտացիա չի ստանում, և իրերից գոյացած գումարները կգնան նյութերի, սննդամթերքի գնմանը և աշխատողների աշխատավարձերին։

«Մեր սաները միշտ ուրախ են հյուրերին, իսկ նմանատիպ ցուցահանդես–վաճառքները խրախուսում են նրանց»,– ավելացրեց Մանուկյանը։

Գերմանիայից ժամանած ուսուցիչ Մարիա Լուիզին, ով մանկավարժներին ձեռքի աշխատանք է սովորեցնում, արդեն երկրորդ անգամ է Հայաստանում։ «Ես ձեռքի աշխատանքի սեմինարներ եմ անցկացնում, և մենք պատրաստում ենք տարբեր իրեր` կտորից կենդանիներ, որակյալ գուլպաներ և ոչ միայն»,– ասաց գերմանացի մասնագետը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Երևանի «Մայրի» հասարակական կազմակերպությունը զբաղվում է սահմանափակ կարողություններով երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրման խնդիրներով։ Ցուցահանդեսում ներկայացված են կենտրոնի սաների պատրաստած բացիկները, էջանիշները, կերամիկական իրերը, մոմերը, ձեռագործները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: