481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ժողովրդական համույթը ելույթ է ունեցել Պորտուգալիայում առաջին անգամ անցկացված Հայկական մշակույթի շաբաթվա շրջանակում
13:13
29 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Շողակն» հայկական ժողովրդական համույթը ելույթ է ունեցել Պորտուգալիայում առաջին անգամ կազմակերպված Հայկական մշակույթի շաբաթվա շրջանակում, տեղեկացրեց համույթի մենակատար, Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը:

Լիսաբոնում հոկտեմբերի 12-19-ը կայացած Հայկական մշակույթի շաբաթվա շրջանակում կազմակերպվել են բազմաթիվ համաժողովներ, սիմպոզիումներ, ցուցահանդեսներ, սիմֆոնիկ և կամերային համույթների, երգչախմբերի ելույթներ: Միջոցառման կազմակերպիչը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների ստորաբաժանումն է:

«Ավելի վաղ Պորտուգալիայում կազմակերպվել էին առանձին համերգներ, սակայն հայկական մշակույթն առաջին անգամ է լիարժեքորեն ներկայացվել հայ և պորտուգալացի հանդիսատեսին», - ասաց Հարությունյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Հայկական մշակույթի շաբաթը մեկնարկել է հենց «Շողակն» համույթի ելույթով, որը հանդիսատեսին է ներկայացրել «Ճանապարհ դեպի Հայաստան» խորագրով համերգը:

«Համույթի արտիստները ելույթը նվիրել են իրենց ուսուցիչ, հռչակավոր հայ երաժիշտ Հայրիկ Մուրադյանի հիշատակին», - նշեց Հարությունյանը:

Համերգին «Շողակն» համույթի կատարմամբ հնչել են հայկական ավանդական երգեր և գործիքային ստեղծագործություններ:

«Շողակն» համույթը ստեղծվել է 1995թ.-ին: Համույթի առաքելությունն է ներկայացնել հայկական երգն ու պարը աշխարհի տարբեր երկրներում: Երաժշտական համույթը հավատարիմ է մնում Կոմիտասի ավանդույթներին ժողովրդական մշակույթում, դրանց պահպանմանը և փոխանցմանը նոր սերունդներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։