484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում հոկտեմբերի 30-ին «Մոռացված հաղթանակներ. Կովկասյան ճակատը Մեծ պատերազմում» խորագրով միջազգային համաժողով կանցկացվի
12:14
29 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Մոռացված հաղթանակներ. Կովկասյան ճակատը Մեծ պատերազմում» խորագրով միջազգային գիտահետազոտական համաժողով կանցկացվի հոկտեմբերի 30-ին Գյումրիում, հայտնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Համաժողովի կազմակերպիչներն են Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն ու Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանը՝ Ռուս-հայկական միության և ԵՊՀ-ի մասնակցությամբ:

«1914-18 թթ.-ի Առաջին համաշխարհային պատերազմը դարձել է առաջին գլոբալ հակամարտությունը մարդկության պատմության մեջ: Արևմտյան պատմագրության մեջ այն ստացել է «Մեծ պատերազմ» անունը, Ռուսական կայսրությունում՝ «Երկրորդ հայրենական պատերազմ»: Խորհրդային տարիներին Առաջին աշխարհամարտը կոչվել է «Իմպերիալիստական», իսկ նրա մասին հիշողությունը մոռացության է մատնվել», - նշվում է հաղորդագրության մեջ:

Համաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են 1914-1917 թթ.-ի Կովկասյան արշավի ռազմավարական և ռազմաքաղաքական կողմերին:

Համաժողովի օրակարգում ներառված հարցերի թվում են «Կովկասյան վեկտորը Ռուսական կայսրության ղեկավարության քաղաքականության մեջ», «Ռազմական գործողությունները Կովկասի և Պարսկաստանի ռազմական թատերաբեմում», «Մոռացված հերոսներ (Ն.Ն Յուդենիչ, Ֆ.Ի. Նազարբեկով, Մ.Ա. Պրժևալսկի, Ն.Ն. Բարատովիդր)», «Սպիտակ թագավորի նշանի ներքո. հայերի և Կովկասի ժողովուրդների մասնակցությունը պատերազմում», «Դիվանագիտական պայքար Կովկասի տարածքային վերափոխման համար Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում», «Պատերազմի մասին հիշողության վերականգնում, միասնական պատմական գիտակցության ձևավորման խնդիրները» հարցերը:

Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Իտալիայի, Հունաստանի, Բուլղարիայի առաջատար գիտական կենտրոնների պատմության ոլորտի հայտնի գիտնականներ և մասնագետներ:

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ՌԴ Պետդումայի, Ռոսսոտրուդնիչեստվոյի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները, ինչպես նաև` ՀՀ ԱԺ պատգամավորները, Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նախատեսված միջոցառման շրջանակում Գյումրիում տեղի կունենա Իպատևի Սուրբ Երրորդություն վանական համալիրի  (Կոստրոմա) տղամարդկանց երգչախմբի և Մոսկվայի «Ժիվայա Ռուս» կազակական համույթի համերգը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։