484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Marvel ընկերությունը հրապարակել է սուպերհերոսների մասին պատմող ինը նոր ֆիլմի անվանումներն ու թողարկման ամսաթվերը
10:09
29 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Marvel ամերիկյան ընկերությունը, որը հայտնի է սուպերհերոսների մասին իր պատկերապատումներով և դրանց մասին նկարահանված ֆիլմերով, հրապարակել է ինը նոր կինոժապավենի անվանումներն ու թողարկման ամսաթվերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, 2016թ.-ի մայիսի 6-ին վարձույթում կլինի Ամերիկա նավապետի մասին պատմող ֆիլմի երրորդ մասը, որը կկոչվի «Առաջին վրիժառուն. Քաղաքացիական պատերազմ» (Captain America: Civil War): 2016թ.-ի նոյեմբերի 4-ին հանդիսատեսը կարող է դիտել «Դոկտոր Սթրեյնջ» (Dr Strange) ֆիլմը, որը կդառնա համանուն հերոսի մասին պատկերապատումների հիման վրա նկարահանված առաջին ֆիլմը:

2017թ.-ին նախատեսված է ընկերության երեք նոր ֆիլմերի թողարկումը: Այսպես՝ 2017թ.-ի մայիսի 5-ին վարձույթում կլինի «Գալակտիկայի պահապանները» (Guardians of the Galaxy 2) ֆանտաստիկ մարտաֆիլմի երկրորդ մասը: 2017թ.-ի հուլիսի 28-ին նախատեսված է Թորի մասին պատմող ֆիլմի երրորդ մասի թողարկումը, որը կկոչվի «Թոր. Ռագնարոկ» (Thor: Ragnarok): 2017թ.-ի նոյեմբերի 3-ին նախատեսված է «Սև հովազ» (Black Panther) ֆիլմի պրեմիերան:

2018թ.-ին Marvel ստուդիան կթողարկի երեք ֆիլմ: 2018թ.-ի մայիսի 4-ին էկրան կբարձրանա «Վրիժառուները» ֆիլմի երկրորդ մասը, որը կկոչվի «Վրիժառուները. Անվերջ պատերազմ, մաս I» (Avengers: Infinity War, Part 1): 2018թ.-ի հուլիսի 6-ին վարձույթում կհայտնվի «Նավապետ Մարվելը» (Captain Marvel), որը պատմում է սուպերհերոսի և այլմոլորակայինի մասին: 2018թ.-ի նոյեմբերի 2-ին նախատեսված է «Վատ մարդիկ» (Inhumans) ֆիլմի թողարկումը, որը պատմում է մարդկանց մտացածին ռասայի մասին, ովքեր գերունակություններ ունեն:

«Վրիժառուների» երրորդ մասը՝ «Վրիժառուները. Անվերջ պատերազմ, մաս II» (Avengers: Infinity War, Part 2), կինովարձույթում կհայտնվի 2019թ.-ի մայիսի 3-ին:

Marvel ընկերությունը հայտնի է սուպերհերոսների մասին պատմող պատկերապատումներով, որոնցից են «Սարդ մարդը», «Երկաթե մարդը» «Իքս մարդիկ» և այլն: Ընկերությունը հիմնադրվել է 1939թ.-ին և գտնվում է Նյու Յորքում: 2009թ.-ի օգոստոսին Walt Disney Company-ն 4,24 մլրդ դոլարով գնել է Marvel ընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: