480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական անիմացիոն շուկան հետաքրքրում է օտարերկրյա ստուդիաներին. փորձագետ
17:18
28 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օտարերկրյա ստուդիաներին հետաքրքրում է հայկական անիմացիոն շուկան, երեքշաբթի լրագրողներին ասաց «Touch FX» հայկական անիմացիոն ստուդիայի տնօրեն Վահան Սարգսյանը:

«Անիմացիան շատ լուրջ ոլորտ է, և այն պետության աջակցության կարիքն ունի, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսական աջակցության: Կարևոր է ճիշտ ներկայացնել մեր երկիրն ու պատմությունը օտարերկրյա շուկայում, և ես համոզված եմ, որ հետաքրքիր նախագծերը շատ կհետաքրքրեն արտասահմանցի մեր գործընկերներին, ովքեր հետաքրքրություն են դրսևորում հայկական շուկայի նկատմամբ», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ օտարերկրյա ընկերություններն անգամ պատրաստ են Հայաստանում ֆիլմ նկարահանել, սակայն առանց պետության աջակցության անիմացիան չի կարող զարգանալ:

Անիմատորն ավելացրեց, որ Հայաստանում շատ են տաղանդավոր երիտասարդները, ովքեր ցանկանում են սովորել և զարգացնել անիմացիան երկրում, և հարկավոր է նրանց խրախուսել:

Նա ընդգծեց, որ Հայաստանը 76 տարում մեծ փորձ է կուտակել անիմացիայի ոլորտում: ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն և հիմնադիր Վրեժ Քասունին իր հերթին նշեց, որ Անիմացիան միջազգային օրվա շրջանակում երեկոյան մասնագետների քննարկումներ կկազմակերպվեն Հայաստանում անիմացիայի զարգացման վերաբերյալ:

«Մեր խնդիրն է ոչ միայն Հայաստանում ներկայացնել տարբեր երկրների լավագույն անիմացիոն ֆիլմերը, այլ նաև բացահայտել խնդիրները, որոնք խոչընդոտում են երկրում անիմացիայի զարգացմանն ու գտնել այդ խնդիրների լուծման բանալին», - ասաց Քասունին:

ReAnimania անիմացիոն կինոփառատոնը 6-րդ անգամ է անցկացվում Երևանում։ Այն մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կտևի մինչև հոկտեմբերի 31-ը։ Փառատոնի շրջանակում ընդհանուր առմամբ կցուցադրվի ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ և հոլովակ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: