480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում առաջին անգամ ժամանակակից հայկական երաժշտության փառատոն կանցկացվի
14:42
28 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-n առաջին անգամ ժամանակակից հայկական երաժշտության փառատոն կանցկացվի, տեղեկացրեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

«Առանձնահատկությունն այն է, որ փառատոնի շրջանակում կհնչեն հայ կոմպոզիտորների` 2000թ.-ից հետո գրած ստեղծագործությունները», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաթյանը:

Նրա խոսքով՝ այդ բացառիկ նախագծի շրջանակում կհավաքվեն Հայաստանի լավագույն երաժշտական համույթները, որոնց թվում են՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Նա նշեց, որ փառատոնի շրջանակում ելույթ կունենան մեներգիչներ Հայաստանից, Չինաստանից, Իսրայելից և Շվեյցարիայից: Կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի, Գագիկ Օվունցի, Արեգ Լուսինյանի ստեղծագործությունները:

«Հայկական երաժշտությունն աշխարհում բարձր վարկանիշ ունի: Փառատոնը կոչված է բացահայտել, թե որքան է առաջադիմել հայկական ստեղծագործ միտքը վերջին 14 տարում: Կարևոր է նաև այն, որ փառատոնը կդառնա ավանդական», - ասաց Սաթյանը:

Միաժամանակ Կոմպոզիտորների միության նախագահն ընդգծեց, որ փառատոնի կազմակերպիչները կապ են հաստատել տարբեր երկրների երաժշտական հրատարակչությունների հետ, և նրանք պատրաստակամություն են հայտնել հրապարակել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչն անհրաժեշտ է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունը միջազգային մակարդակով հանրաճանաչ դարձնելու համար:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ իր համույթի համար մեծ պատասխանատվություն է փառատոնին մասնակցելը:

«Մեզ համար կարևոր է, որ երիտասարդությունը հետաքրքրություն է դրսևորում դասական երաժշտության նկատմամբ: Որքան ավելի շատ լինեն դրական ազդակներն այս ոլորտում, ինչպես այս փառատոնը, այնքան ավելի լավ», - հայտարարեց Սմբատյանը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ նմանատիպ փառատոների անցկացումն ամրապնդում է երիտասարդ կոմպոզիտորների և Հայաստանի հարուստ կոմպոզիտորական դասական դպրոցի միջև կապերը:

«Երաժիշտների կատարողական արվեստի մակարդակը Հայաստանում այնպիսի մակարդակի վրա է, որ նրանք կարող են կատարել ժամանակակից կոմպոզիտորների անգամ ամենաբարդ ստեղծագործությունները», - ասաց Մանսուրյանը:

Փառատոնի մասնակից հայտնի ջութակահար Բորիս Լիվշիցը, ով փառատոնին կկատարի Միխայիլ Կոկժաևի ստեղծագործությունները, օգտվելով առիթից, ասաց, որ երջանիկ է, քանի որ վերջին շրջանում հաճախ է ելույթ ունենում Հայաստանում:

«Վերջերս ես այցելեցի Արցախ: Եվ ինձ ընդհանրապես չի մտահոգում այն, որ ես հայտնվեցի Ադրբեջանի սև ցուցակում: Ես վաղուց հասկացել եմ, որ երաժշտությունը հարկավոր է բոլորին՝ անկախ քաղաքականությունից», - ասաց Լիվշիցը:

Ժամանակակից հայկական երաժշտության փառատոնը կանցնի Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի շրջանակում նախատեսված համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հայաստանի կոմպոզիտորների միության շենքում տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների համերգը: Բոլոր համերգների մուտքն ազատ է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: