486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ սիրտը» ֆիլմի ստեղծողները հուսով են այն ավարտել Հայոց ցեղասպանության 100–ամյակին ընդառաջ
17:30
27 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա «Իմ սիրտը» անիմացիոն ֆիլմը կարող է ավարտին հասցվել 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100–ամյակին ընդառաջ` շահագրգիռ գործընկերների առկայության դեպքում, ասաց ֆիլմի պրոդյուսեր Վալենտին Լապինը։

«Իմ սիրտը» ֆիլմի աշխատանքային նյութի ցուցադրությունը կկայանա երկուշաբթի Երևանում հոկտեմբերի 25–31–ն անցկացվող ReAnimania փառատոնի շրջանակում։

«Մենք եկել ենք Հայաստան, որպեսզի գտնենք գործընկերների, որոնց օգնությամբ կկարողանանք ավարտել ֆիլմը մինչև 2015 թվականը, ինչպես նաև այն բանի համար, որ նյութն առավելագույնս մոտեցնենք բոլոր նրանց, ում համար կարևոր է Սարոյանի ստեղծագործությունը և Հայոց պատմությունը»,– ասաց Լապինը ֆիլմի աշխատանքային նյութի ցուցադրության ժամանակ։

Ըստ նրա` ֆիլմի ստեղծման հինգ տարվա աշխատանքի ընթացքում նկարահանվել է նյութի 50 տոկոսը (30 րոպե)։ Ֆիլմի ստեղծողները նաև կապվել են Սարոյանի հիմնադրամի հետ և համաձայնեցրել են նրանց հետ ստեղծագործության ադապտացման իրավունքները։

Ժապավենի ռեժիսոր Իլյա Յուդովիչն իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել այդ նախագիծը Հայաստանում։

«Մենք կփորձենք խտացնել հայրենիքի նկատմամբ կարոտախտի զգացումը ֆիլմի պլաստիլինե աշխարհում։ Ֆիլմի նախագիծն ի սկզբանե կամավորական էր և ներքին մեծ ազդակ ուներ։ Շատ ենք ուզում, որ այդ նախագիծն իրականություն դառնա»,– ասաց Յուդովիչը։

Պատմելով ֆիլմի աշխատանքի մասին` Յուդովիչը նշեց, որ իր համար ամենակարևորն այն կոլորիտն էր, որը նա զգաց Սարոյանի մոտ։

«Ֆիլմում խաչվում են մի քանի թեմաներ։ Պատմություն երկու եղբայրների մասին, ովքեր երազում են սպիտակ ձիով զբոսնել, պատմությունը ծավալվում է կորսված հայրենիքի ֆոնին, քանի որ ֆիլմում խոսքը Ցեղասպանությունից փրկված մարդկանց ընտանիքի մասին է»,– պատմեց Յուդովիչը։

Ըստ նրա` հայ ժողովրդի սարսափելի ողբերգության ֆոնին ցուցադրված սովորական պատմությունն այլ իմաստ է ստանում։ Իսկ առանցքային տեսարանը, երբ տղաները տիրոջն են վերադարձնում գողացած սպիտակ ձին, մետաֆիզիկական նշանակություն է ձեռք բերում։

«Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե ինչը ստիպեց նրան ընտրել Սարոյանի ստեղծագործությունը, Յուդովիչը հայտնեց, որ «Սարոյանը զարմանալիորեն բարություն է ուղարկում աշխարհ»։ «Սարոյանը բացում է մարդկանց սրտերը և բարություն է արթնացնում»,– ավելացրեց նա։

Այս տարի ReAnimania-ի մրցութային ծրագրի հինգ անվանակարգերում կցուցադրվի 200 ֆիլմ, իսկ փառատոնի շրջանակում ընդհանուր առմամբ կցուցադրվի ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ և հոլովակ:

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009թ.-ի հոկտեմբերի 3-6-ը։Նախագծի նպատակն անիմացիոն արվեստի զարգացմանն օժանդակելն է, համաշխարհային կարգի նկարիչ–անիմատորների նոր սերունդ դաստիարակելը և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքների ցուցադրության համար նոր ֆորում կազմակերպելը, ինչպես նաև հայ հանդիսատեսին ամբողջ աշխարհի անիմացիոն լավագույն ֆիլմերը ներկայացնելը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին: