484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահը Հայ Եկեղեցու հիմնադրի մասին իր աշխատությունն է ներկայացրել
15:27
27 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին երկուշաբթի Երևանի պետական համալսարանում ներկայացրեց իր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» աշխատությունը` հայերեն և ռուսերեն թարգմանությամբ։

«Մենք համարում ենք ձեզ առաջին քրիստոնյա ազգը, որն ընդունեց Քրիստոնեությունը 301 թվականին: Նշեմ, որ Գրիգոր Լուսավորիչը նաև արևմտյան մշակույթի մի մասն է»,– ասաց կարդինալ Ռավազին իր գրքի շնորհանդեսի ժամանակ:

Ըստ նրա` կրոնն ու մշակույթը փոխկապակցված են։ «Արվեստն ու հավատքը քույրեր են, հավատքն ու մշակույթը, հատկապես արևմտյանը, միշտ ձեռք ձեռքի են քայլել։ Գրիգոր Լուսավորչին արժևորելը ոչ միայն կրոնական, նաև մշակութային հարց է, քանի որ ինքնության հարց է: Եթե չլիներ քրիստոնեությունը, չէր լինի մտքի թռիչքը:  Հայկական խաչքարերը, ձեռագրերը, եկեղեցիներն ու հուշարձաններն աղաղակում  են հայկական մշակույթի մասին»,– ասաց նա։

Կարդինալի խոսքով` իր հեղինակած գիրքը շատ կարևոր է հատկապես երիտասարդների համար, այն կարող է ուղեցույց լինել՝ ճանաչելու այն վայրերը, որտեղ գտնվում են հայ մշակույթի կենդանի ապացույցները՝ խաչքարերը:

«Հաջորդ տարի նշվելու է հարյուրամյակն այն մեծ արհավիրքի, որը տեղի ունեցավ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության: Երիտասարդ տարիներին դրամատիկ այս ողբերգությանն առաջին անգամ ծանոթացել եմ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպից, այնուհետև այլ գործեր ևս կարդացի»,- ասաց նա` ավարտելով իր խոսքը Ցեղասպանության զոհ դարձած հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի խոսքերով։ 

Կարդինալ Ռավազին առաջին անգամ ԵՊՀ է այցելել 2011 թվականին, երբ ստացել է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: