478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը կփակվի Ֆաբիո Զանոնի և Սիմոն Տրպչեսկու ելույթով
18:11
23 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Երևանի միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը, որն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 12–ից հոկտեմբերի 24–ը, կավարտվի ուրբաթ բրազիլացի կիթառահար Ֆաբիո Զանոնի և մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկու ելույթով` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան)։

Ինչպես հինգշաբթի հայտնեց Սիմոն Տրպչեսկին, նա Հայաստանում արդեն երկրորդ անգամ է և նույնիսկ հայերեն է սովորում։

«Ինձ շատ դուր է գալիս հայ ժողովրդի ջերմությունը, հայ ունկնդիրը, նվագախմբի հետ համագործակցությունը։ Երկու տարի առաջ հրաշալի տպավորություններ ունեցա Էդուարդ Թոփչյանի և նրա նվագախմբի հետ եղած համագործակցությունից։ Այսօր արդեն մենք փորձ ենք ունեցել, և վստահ եմ, որ ամեն ինչ լավ կանցնի»,– ասաց դաշնակահարը։

Դաշնակահարի խոսքով` թեև համերգային ծրագրում ընդգրկված չեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նա արդեն կատարել է Արամ Խաչատրյանի երաժշտությունը, մի փոքր ծանոթացել Առնո Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործություններին։

«Կարծում եմ` մի ողջ կյանք էլ չի բավարարի այդ հիանալի դասական ստեղծագործություններն ուսումնասիրելու համար»,– նշեց նա։

Հայտնի բրազիլացի կիթառահար Ֆաբիո Զանոնն իր հերթին նշեց, որ առայժմ ծանոթ չէ հայկական երաժշտությանը, սակայն հաճույքով կլսի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգը կկայանա հոկտեմբերի 24–ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Ծրագրում` Շոստակովիչի «Տոնական ուվերտյուր», Ռոդրիգոյի Կոնցերտ կիթառի համար, Բրամսի Կոնցերտ դաշնամուրի համար։

Երևանի միջազգային երաժշտական ութերորդ փառատոնն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 12–ից հոկտեմբերի 24–ը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության օժանդակությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն է Էդուարդ Թոփչյանը։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, հիմնադրված 89 տարի առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Ադամյանի կողմից, հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի առաջատար կոլեկտիվը: Նոր հազարամյակ մուտք գործելով Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ` Ֆիլհարմոնիկի գործունեությունը միտված է բարձրացնելու տեղի ունկնդրի մշակութային և երաժշտական պատրաստվածությունը` կանոնավոր կերպով հանդես գալով դասական սիմֆոնիկ և օպերային, ինչպես նաև ժամանակակից և ազգային երաժշտության համերգներով:

Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մտադիր է իր ծրագրերում ներգրավել նոր գործեր, որոնք կարող են հետաքրքրել ինչպես հավատարիմ ունկնդիրներին և երաժշտության գիտակներին, այնպես էլ երիտասարդներին և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին: ՀՊՖՆ-ը նաև Հայաստանի յուրահատուկ դեսպանն է և հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում: Հայ և օտարազգի ականավոր մենակատարների մասնակցությամբ` նվագախումբը Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և այլ անվանի հայ կոմպոզիտորների գործերի լավագույն ներկայացնողն է:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի և նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ: