481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Կրկեսային առաջին փառատոնը կարող է անցկացվել երևանյան կրկեսի նոր շենքում
18:36
22 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առաջին միջազգային կրկեսային փառատոնը կարող է անցկացվել երևանյան կրկեսի նոր շենքում, հայտնում է Հայաստանի կրկեսի գործիչների միության մամուլի ծառայությունը։

«Երևանում միջազգային ծավալի կրկեսային փառատոն կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։ Այս մտահղացմանն արդեն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Գագլոևը»,– ասվում է հաղորդագրությունում։

Փառատոնի անցկացման համար Միջազգային կրկեսային գործիչների ասոցիացիային հարցում կուղարկվի: Առաջին փառատոնը կարող է տեղի ունենալ 2016 թվականին: Մինչ այդ արդեն շահագործման հանձնված կլինի Երևանի կրկեսի նոր շենքը, որի տեխնիկական հագեցվածությունը միջազգային մակարդակի նման փառատոն անցկացնելու հնարավորություն կընձեռի:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և նախկին ԽՍՀՄ այլ երկրների կրկեսային կոլեկտիվները մտադիր են միավորել իրենց հյուրախաղային համակարգը:

«Հյուրախաղերի միասնական ծրագրումը թույլ կտա ակտիվացնել կրկեսային գործիչների համագործակցությունը, ինչպես նաև՝ մի շարք առումներով կրճատել ծախսերը, թարմացնել և մշակել կրկեսային նոր ծրագրեր»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը հանդես է եկել նաև ստեղծել հյուրախաղերի միասնական համակարգ ստեղծելու առաջարկով, որը դիտարկվել և հավանության է արժանացել Մոսկվայում անցկացված «Կրկես՝ առանց սահմանների» խորագրով միջազգային գիտաժողովում, որին մասնակցում էին կրկեսային արվեստի աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչներ:

Հետխորհրդային երկրների կրկեսային գործիչները հեռանկարում մտադիր են ուսումնասիրել և քննարկել մանրամասները, որոնց միջոցով ձևավորվելու է միասնական հյուրախաղային համակարգը: Հաջողության հասնելու դեպքում, հնարավոր է, որ այդ համակարգում ներգրավվեն Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի կրկեսների ներկայացուցիչները:

«Կրկես՝ առանց սահմանների» գիտաժողովը կազմակերպվել էր անցյալ շաբաթ Մոսկվայում նշվող ռուսական և խորհրդային կրկեսի 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։
20:55
11 Հոկտեմբերի 2017
Մարկուս Միլեր, Գոնսալո Ռուբալկաբա կամ մեծ աստղաբույլ Yerevan Jazz Fest 2017–ում (ՖՈՏՈ)
Yerevan Jazz Fest 2017 ամենամյա փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 3–ը։
13:28
11 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմը, հնարավոր է, «Օսկարի» առաջադրվի
Ամերիկյան նոր «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմն անցել է «Օսկար» մրցանակի որակավորման փուլը։