478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
18:15
10 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ավանդաբար առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը խոշորագույնն է աշխարհում` ներկայացված երկրների և մասնակիցների թվով, հայտնում է հանրապետության մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 8-12–ն անցկացվող ցուցահանդեսում հայաստանյան տաղավարում կներկայացվեն ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների կողմից վերջին տարիներին հրատարակված լավագույն նմուշները: Առանձին հատվածով կներկայացվեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:

Ցուցահանդեսի շրջանակներում` հոկտեմբերի 11-ին, տեղի կունենա ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը, ինչպես նաև հայկական խոհանոցի վերաբերյալ գերմաներեն հրատարակության շնորհանդեսը: 

Հաջորդ օրը` հոկտեմբերի 12-ին, կանցկացվի «Մարդասիրությունը և գրականությունը» խորագրով քննարկում, որի ժամանակ կխոսվի ցեղասպանությունները կանխելու գործում գրականության դերի մասին: Քննարկման ընթացքում ելույթով հանդես կգան թուրքական «Բելգե» հրատարակության ղեկավար Ռագիփ Զարաքօղլուն և թուրք գրող Գուլչիչեկ Գյունել Թեքինը, ով ևս հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ստեղծագործություններով:

Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Զանգակ», «Անտարես», «ԵՊՀ» հրատարակչությունների ղեկավարները, «Գրքի և հրատարակչական գործի» կենտրոնի ներկայացուցիչները և ոլորտի այլ մասնագետներ:

Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում կունենա Մայնի Ֆրանկֆուրտի և հարակից երկրամասում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:00
26 Սեպտեմբերի 2017
Իվետա Մուկուչյանը յուրացնում է «նոր իրականությունը» (ՎԻԴԵՈ)
Կայացել է Իվետա Մուկուչյանի «Դեպի նոր իրականություն» երգի և տեսահոլովակի պրեմիերան։
17:39
25 Սեպտեմբերի 2017
Երևանում Այվազովսկու ցուցահանդեսն այցելությունների ռեկորդ է սահմանել
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսն այցելությունների թվով ռեկորդային է դարձել։
16:27
25 Սեպտեմբերի 2017
Սկանդալ «Ձայնը» շոուի ժամանակ. Գրադսկին անցել է անպարկեշտ բառապաշարի
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող հայտնի «Ձայնը» վոկալի շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկին հայհոյել է ռուսական Առաջին ալիքի եթերում։
19:46
24 Սեպտեմբերի 2017
Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն առաջին անգամ կինեմատոգրաֆի առցանց դասընթացներ կվարի
Ռեժիսորը մտադիր է առցանց դասախոսությունները սկսել արդեն հաջորդ տարվա սկզբին:
14:22
24 Սեպտեմբերի 2017
Comedy club-ի Գարիկները Երևանի մասին երգ են կատարել (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը կատարել են «Դեպք Երևանում» երգը:
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։