480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ալեքսեյ Լյուբիմովը Կոմիտասի մշակած ժողովրդական յոթ ստեղծագործություն կնվագի Երևանում կայանալիք համերգին
16:04
08 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը Կոմիտասի մշակած ժողովրդական յոթ ստեղծագործություն կնվագի «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում կայանալիք մենահամերգի ընթացքում։

«Ես ընտրել եմ Կոմիտասի մշակած յոթ ստեղծագործություն, քանի որ դրանք չափազանց պարզ են, նուրբ և թափանցիկ։ Իհարկե, Կոմիտաս հաճախ չեմ նվագում, քանի որ այնքան էլ շատ չեն նրա դաշնամուրային ստեղծագործությունները։ Այնուամենայնիվ, մենահամերգում կկատարեմ այդ յոթ երգերը»,– չորեքշաբթի ասաց դաշնակահարը։

Ըստ նրա, առաջին անգամ չէ, որ Հայաստանում է, սակայն այս անգամ նրա այցը սովորականից ավելի կտևի։

Степан Ростомян, Алексей Любимов, Сона Ованнисян«Շատ ուրախ եմ, որ այս անգամ հասցրի լինել Հայաստանի տարբեր մարզերում, որտեղ նախկինում կամ վաղուց չեմ եղել, վերապրել բազմաթիվ անմոռանալի տպավորություններ, հանդիպել հայ ընկերներիս հետ»,– ասաց Լյուբիմովը։

Նա նշեց նաև, որ բարձր է գնահատում «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի ավանդը հայկական մշակույթի զարգացման գործում։ «Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են իմ ընկերները ջանքեր ներդնում իրենց ժողովրդի դաստիարակության գործում»,– ասաց նա։

Փառատոնի հիմնադիր և նախագահ Ստեփան Ռոստոմյանն իր հերթին նշեց, որ իր համար մեծ ուրախություն է ընդունել Լյուբիմովին փառատոնում։

«Ալեքսեյ Լյուբիմովը մեր փառատոնի ամենաառաջին ընկերներից մեկն է։ Նա մեր կողքին էր դեռ 15 տարի առաջ, երբ փառատոնը նոր էր ծնվում, և ես շատ ուրախ եմ, որ 15 տարի անց նույնպես մեզ հետ է։ Մենք ցանկացանք Երևանը «Երևանյան հեռանկարների» միջոցով վերածել երաժշտության միջազգային մայրաքաղաքի, և այսօր մեր փառատոնն աշխարհի լավագույններից մեկն է»,– ասաց Ռոստոմյանը։

Համերգի շրջանակում, որը կանցկացվի չորեքշաբթի երեկոյան Խաչատրյանի անվան համերգասրահում, կհնչեն Մոցարտի, Շուբերտի, Կոմիտասի և Դեբյուսիի ստեղծագործությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: