480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսն է բացվելու Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 8–ին
18:05
06 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեհահայ հատնի գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսը կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 8–ին, հայտարարեց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։

«Այս տարվա հունիսին լեհական Սոպոտում բացվեց մեր մեծանուն հայրենակից Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը, որին ներկա է գտնվել նաև Լեհաստանի նախագահը։ Մեզ համար մեծ պատիվ ու ուրախություն է, որ կարող ենք հայ հասարակությանը ներկայացնել մեկ այլ մեծ հայի` Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքները»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Միրզոյանը։

Паравон МирзоянՍոպոտի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնև Բուսկիի խոսքերով` Ցուցահանդեսի անցկացման նախաձեռնությունը Հայաստանի և Լեհաստանի նախագահներինն էր։

«Ինձ համար մեծ պատիվ է չորրորդ անգամ լինել ձեր հիանալի երկրում։ Երևանում ցուցահանդեսն անցկացնելու որոշումն ընդունվել է, երբ Լեհաստանում միաժամանակ անցել են Այվազովսկու և Աքսենտովիչի ցուցադրությունները։ Մենք մտածեցինք, որ ավելի լավ կլիներ հայկական լսարանին ծանոթացնել Աքսենտովիչի նկարների հետ»,– ասաց Բուսկին։

Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսի անցկացումը կարևոր իրադարձություն է հայկական մշակութային կյանքում։

Арев СамуэлянՑուցադրությունում կներկայացվեն Աքսենտովիչի 55 նկարներ։ Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 15–ը։

Թեոդոր Աքսենտովիչը (Teodor Axentowicz, 1859—1938) լեհ ամենահայտնի դիմանկարիչներից է։ Իր աշխատանքներում նա հատուկ ուշադրություն է դարձրել գուցուլների և լեհահայերի ազգագրական կյանքի տեսարաններին («Հայաստանի մկրտությունը», «Հայերը Լեհաստանում»)։Թեոդոր Աքսենտովիչը Լվովի հայկական մայր տաճարի ապակենկարների հեղինակն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
14:27
29 Մայիսի 2017
Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պեդրո Ալմադովարն ու նրա ժյուրին կայացրեցին իրենց դատավճիռը։