478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական մշակույթի օրեր կանցկացվեն Հայաստանում հոկտեմբերի 7-10–ը
16:51
06 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական մշակույթի օրեր կանցկացվեն են Հայաստանում հոկտեմբերի 7–10–ը «ԿՐԵԴՈ Պոեզիայի թատրոն» Կարելիայի տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, հայտնում է Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Նախագիծն իրականացվում է «Ռուսկի միր» հիմնադրամի, Պետրոզավոդսկի քաղաքային օկրուգի ղեկավարության, Էջմիածնի քաղաքապետարանի, Երևանի պետական համալսարանի Ռուսական կենտրոնի և Հայաստանի Հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության օժանդակությամբ։

Նախագծի շրջանակում Երևանում, Վանաձորում և Էջմիածնում կկազմակերպվեն շնորհանդեսներ, ռուսաց լեզվի, գրականության ուսումնասիրության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և մասսայականացմանը, Հայաստանի տարածքում Ռուսական Հյուսիսի ժողովրդական մշակույթի ուսումնասիրությանն ուղղված ուսումնական և ստեղծագործական միջոցառումներ։

Երևանի պետական համալսարանի և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների և դասախոսների համար ծրագրված են Պետրոզավոդսկի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր Իրինա Սպիրիդոնովայի և ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Անդրեյ Կոտովի բաց դասախոսությունները, սեմինարներ և կլոր սեղաններ։

Համերգներ կունենան «Կատյուշա» ռուսական երգի անսամբլը և Սանկտ Պետերբուրգից ժամանած մեներգիչ Սերգեյ Ռուսանովը։

Նախագծի կարևոր կողմն այն է, որ միջոցառումները կանցնեն ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Պետրոզավոդսկում։ 2014 թվականի հոկտեմբերի 14-16–ը Երևանի պատվիրակությունը Ռուսագետների հայկական ասոցիացիայի նախագահ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Լիանա Մաթևոսյանի գլխավորությամբ կայցելի Պետրոզավոդսկ։ Այցի շրջանակում կկայանան պաշտոնական հանդիպումներ քաղաքի ադմինիստրացիայի ներկայացուցիչների հետ, դասախոսություններ և սեմինարներ Պետրոզավոդսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար, «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական տարածքում» կլոր սեղան Երևանի պետական համալսարանի Ռուսական կենտրոնի ղեկավար Արուսյակ Ներսեսյանի մասնակցությամբ։

«Հայ հոգու մեղեդիները Կարելիայի հողում» համերգային ծրագրում երիտասարդ երևանցի դերասաններ և երաժիշտներ Պապ Պողոսյանը և Հայկ Կարապետյանը կկատարեն «Արա Գեղեցիկ» մոնոներկայացումից (Սերգեյ Փարաջանովին նվիրված) մի դրվագ, կբացեն հնագույն Հայաստանի առասպելների գաղտնիքները։ -0-

Ն.Ա.

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։
18:35
05 Սեպտեմբերի 2017
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել թուրքի և հայուհու սիրո պատմության մասին (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին:
16:37
05 Սեպտեմբերի 2017
Հայաստանցի և արցախցի վարպետները կներկայացնեն իրենց բացառիկ աշխատանքները «Մշակութային վերածնունդ» փառատոնի շրջանակում
Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9–ին Դիլիջանում։
19:52
04 Սեպտեմբերի 2017
Ֆրանսիացի կոմպոզիտոր Դյուպլեսիի երաժշտությունը հնչել է Գանձասարում (ՎԻԴԵՈ)
Նկարահանել է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը։