486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի բրիտանացի գրող Մեգ Ռոսոֆը վարպետության դաս է անցկացրել ԵՊՀ-ի ուսանողների համար
16:00
19 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի բրիտանացի գրող Մեգ Ռոսոֆը «Creative writing» թեմայով վարպետության դաս է անցկացրել ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար:

Գրողը գտնվում է Երևանում որպես «Գրական տապան» ամենամյա միջազգային փառատոնի հատուկ հյուր, որն անցկացվում է Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը:

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում Ռոսոֆը պատմել է գրական տեքստեր և գրքեր գրելու վարպետության և այն ստեղծագործական փուլերի մասին, որոնց միջով անցնում է գրողը և իր գիրքը ստեղծագործական գործընթացում:

Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ բացի Ռոսոֆից փառատոնի պատվավոր հյուրերի թվում է աշխարհահռչակ լեհ գրող, «Միայնություն ցանցում» բեսթսելլերի հեղինակ Յանուշ Վիշնևսկին:
Այս տարի փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն գրողներ աշխարհի 11 երկրներից: Համաշխարհային գրականությունը ներկայացնող հյուրերը կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կհանդիպեն հայաստանյան բուհերի ուսանողների հետ, իրենց փորձն ու պատկերացումները կկիսեն ժամանակակից հայ գրողների հետ:

Փառատոնի ծրագրից կարելի է առանձնացնել սեպտեմբերի 27-ին նախատեսված միջոցառումներից մեկը: Հայ դասական երաժշտության հայր, բանաստեղծ, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրը համաշխարհային գրականության ներկայացուցիչները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը, որի նպատակը արվեստի միջոցով աշխարհը փոխելն է։

Բացի այդ, փառատոնի շրջանակներում Գաֆեսջյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա հանդիպում բրիտանացի հանրաճանաչ գրող Մեգ Ռոզոֆի հետ, որի ընթացքում կցուցադրվի նաև նրա ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ինչպես եմ ապրում հիմա» ֆիլմը

Սեպտեմբերի 27-ին տեղի կունենա Յանուշ Վիշնևսկու «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Փառատոնը կազմակերպվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 2001 թ.-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: