483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդական նվագախումբը որպես պաշտոնական նվագախումբ հանդես է եկել Չինաստանում Շոպենի անվան միջազգային մրցույթում
11:57
18 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ)՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, օգոստոսին որպես պաշտոնական նվագախումբ հանդես է եկել Չինաստանի Ֆոշան քաղաքում անցկացված Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթում, հինգշաբթի հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը ռուսաստանյան մշակութային կարևորագույն իրադարձություններից է։ Այն մեծ հետաքրքրություն է վայելում ամբողջ աշխարհում, և պարբերաբար երաժշտական այս մրցույթն անցկացվում է Չինաստանում։

Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթը տեղի է ունեցել երկու տարիքային խմբում՝ պատանեկան (մինչև 17 տարեկան) և երիտասարդական (17-22 տարեկան)։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին տարբեր երկրների անվանի երաժիշտներ։ 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև ելույթ է ունեցել գալա համերգին: Բացի այդ, ՀՊԵՆ-ը Ֆոշանի ռադիոյի և հեռուստատեսության դահլիճում տվել է նաև առանձին համերգ։

Կազմակերպիչները երաժշտական այս տոնն անվանում էին ինքնատիպ եռակողմ՝ հայ-ռուս-չինական նախագիծ։ 
     
«Նշենք, որ հայկական նվագախմբին հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ Իրինա և Գենադի Ալֆերենկոները»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՊԵՆ-ը որպես պաշտոնական նվագախումբ հանդես գալու երրորդ հրավերն է ստանում։ Մինչ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը ՀՊԵՆ-ը՝ որպես պաշտոնական նվագախումբ, հանդես է եկել Բեյրութում՝ Ալ Բուստանի և Իտալիայում՝ Մուզիկա Ռիվա փառատոներում` ներկայացնելով հայկական երաժշտական արվեստն աշխարհի տարբեր բեմերում։

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005 թ.-ի նոյեմբերին, 2008 թ.-ին պետական նվագախմբի կարգավիճակ է ստացել: Նվագախմբի կազմում ելույթ են ունենում միջազգային մրցույթների դափնեկիրներ և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:17
30 Մարտի 2017
Այվազովսկու կտավները «կերգեն» Ջիվան Գասպարյանի դուդուկի ելևէջներով
«Հնչող կտավներ» բացառիկ նախագծի գլխավոր համերգը կկայանա Մոսկվայում:
17:36
30 Մարտի 2017
Առաջարկ է հնչել «Եվրատեսիլ 2017»-ն անցկացնել Հայաստանում
«Եվրատեսիլ 2017»-ը չպետք է անցնի Ուկրաինայում, այլ որևէ ուրիշ երկրում կամ պետք է մեկ տարով հետաձգվի:
16:11
30 Մարտի 2017
Արտյոմ Սեյրանյանը «Ձայնը. երեխաներ-4»–ի ամենավառ կատարողների տասնյակում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13-ամյա Արտյոմ Սեյրանյանի կատարմամբ ռոք-հիթը ներառվել է «Ձայնը. երեխաներ-4» շոուի կույր լսումների ամենավառ և ճանաչված կատարումների տասնյակում:
14:16
30 Մարտի 2017
«Եվրատեսիլի» վրացի մասնակիցը երգել է հայկական ժողովրդական երգ` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թամարա Գաչեչիլաձեն  ընդունել է հայ մասնակից Արծվիկի մարտահրավերը:
19:27
29 Մարտի 2017
Սարյանը, Մինասը և «հայկական Ռաֆայելը»` Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառին» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայ ականավոր նկարիչների աշխատանքները կներկայացվեն Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառ» ցուցահանդեսում։
18:31
29 Մարտի 2017
Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգն ամենաորոնվողն է Թուրքիայում Shazam–ի օգնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Super Saqo – Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո) դուետի «Մի գնա» երգը դարձել է Թուրքիայում Shazam հավելվածով ամենաորոնվող կատարումը։
18:44
28 Մարտի 2017
Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջատար է այդ մրցույթի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում: