486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
«Առանց սահմանների» միջազգային փառատոն կանցկացվի Հայաստանում սեպտեմբերի 22-28-ը
17:34
17 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի 22-28-ը «Առանց սահմանների» խորագրով միջազգային փառատոն կանցկացվի, տեղեկացրեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը:

Փառատոնի կազմակերպիչներն են «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները:

«Փառատոնի բոլոր մասնակիցները Հայաստան կայցելեն առաջին անգամ: Նկարիչները, արվեստագետները, հոգևորականները կշփվեն հայ գործընկերների հետ, նրանց հետ կփոխանակվեն իրենց փորձը», - ասաց Հարությունյանը չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա տեղեկացրեց, որ «Առանց սահմանների» փառատոնի շրջանակում կկազմակերպվեն գիտաժողով` «Քրիստոնեություն. ժողովուրդ. քաղաքակրթություն», ինչպես նաև նկարիչների գործնական աշխատանք (workshop)` «Ժամանակ և տարածություն» թեմաներով։ Փառատոնի շրջանակում նկարիչների ստեղծած աշխատանքները կներկայացվեն համատեղ ցուցահանդեսի ժամանակ:

««Ժամանակ և տարածություն» workshop-ը կանցկացվի սեպտեմբերի 23-25-ը Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում: Օտարերկրյա նկարիչների մասնակցությամբ միջոցառում կանցկացվի նաև սեպտեմբերի 23-ին «Ականաթ» թանգարանում և 24-ին The Club-ում», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ հայ և օտարերկրյա նկարիչների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին ՆՓԱԿ-ում:

««Ժամանակ և տարածություն» անվանումն ընտրվել է ցուցադրելու համար, որ գործնական աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների և տարբեր սերունդների նկարիչներ», - ասաց Հարությունյանը:

Ցուցահանդեսին կմասնակցեն նկարիչներ հինգ երկրներից՝ Յուրգեն Միդելմանը, Յուրի Իվաշկևիչը Գերմանիայից, Յոհաննա Բինդերը, Մարտինա Շտոկը, Թամարա Ֆոլգերը, Քրիստիան Շրատը Ավստրիայից, Ռոզա Գիսլադոտիրը Իսլանդիայից, ինչպես նաև Համլետ Հովսեփյանը, Տիգրան Սահակյանը, Աշոտ Գրիգորյանն ու Հարություն Չքոլյանը Հայաստանից: 

Հարությունյանի խոսքերով՝ փառատոնը կնպաստի հայ նկարիչների ստեղծագործությունների տարածմանը, և հեռանկարներ կբացվեն օտարերկրյա գործընկերների հետ հետագա համագործակցության համար:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2013 թ.-ին Գերմանիայի Բոնն քաղաքում, այն կազմակերպվել է Բոննի մշակույթի գործակալության և «Արվեստագետների ֆորումի» կողմից: Փառատոնի շրջանակում կազմակերպվել էր ցուցահանդես, որին մասնակցեցին Գերմանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հայաստանն ու Բելառուսը ներկայացնող արվեստագետներ: Կազմակերպվել էր նաև գիտաժողով՝ «Մշակույթ. Քաղաք. Կրոն» թեմայով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: