478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Արամ Խաչատրյանի անվան փառատոնի բացման արարողությունը կնվիրվի ԵՊՀ-ի 95-ամյակին
17:28
16 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որը տեղի կունենա երեքշաբթի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում, կնվիրվի Երևանի պետական համալսարանի 95-ամյակին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Այս տարի փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը, փառատոնի ծրագրում ներառված է 16 համերգ, կհնչի ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունը: Ինչ վերաբերում է այսօրվա բացմանը, ապա մենք որոշեցինք աննախադեպ, էքսպերիմենտալ համերգ կազմակերպել», - ասաց Սմբատյանը:

Նրա խոսքով՝ համերգին կմասնակցի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և բրիտանացի DJ SWITCH-ը, ով DMC World DJ Championship ամենամյա մրցույթում բազմաթիվ անգամ նվաճել է լավագույն դիջեի կոչումը:

«Մի շարք պրեմիերաներ կլինեն, մասնավորապես՝ Գաբրիել Պրոկոֆևի` դիջեի և նվագախմբի կոնցերտը և Մայլս Հենկոկի` դիջեի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտը: Իհարկե, ավելի վաղ մենք անգամ չէինք պատկերացնում, թե ինչպես կարելի է համադրել այս երաժշտությունը, սակայն այսօր մենք ցույց կտանք, որ դա հնարավոր է», - պարզաբանեց Սմբատյանը:

VivaCell-MTS ընկերության (որը նվագախմբի գլխավոր գործընկերն է) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին տեղեկացրեց, որ այսուհետ համերգներին կարելի է հետևել առցանց ռեժիմով փառատոնի և Պետական երիտասարդական նվագախմբի կայքերում (www.akhif.am և www.syoa.tv):

«Տեխնոլոգիաները պետք է ծառայեն մշակույթին, և որքան որակյալ մենք կկարողանանք օգտագործել դրանք, այնքան ավելի լավ կկարողանանք պահպանել մեր ինքնատիպությունը», - ասաց Յիրիկյանը:

Արամ Խաչատրյանի անվան առաջին միջազգային փառատոնը, որը նվիրված էր հռչակավոր կոմպոզիտորի 110-ամյակին, անցկացվել է 2013թ.-ին:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական գործընկերն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ: