486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Բեսոնը իր նոր` «Լյուսի» ֆիլմի մասին. կանայք են կառավարում աշխարհը
13:52
09 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնը Մոսկվայում ներկայացրել է իր նոր «Լյուսի» ֆիլմը` Սքարլեթ Յոհանսոնի գլխավոր դերակատարմամբ և պատմել կինոժապավենի գլխավոր գաղափարի մասին` սեփական գիտելիքների փոխանցումը հաջորդ սերունդներին։

«Կանայք են կառավարում աշխարհը։ Ես պարզապես փորձում եմ լավ կերպարներ ստեղծել, կանանց համար հազվադեպ են լավ կերպարներ գրվում։ Ինձ հետաքրքիր է տղամարդու թուլության և կնոջ ուժեղ կողմերի թեման»,– ասել է ռեժիսորը Մոսկվայում երեքշաբթի կայացած ասուլիսում։

Բեսոնի խոսքով` ֆիլմի գլխավոր միտքն այն է, թե որքան կարևոր է, որ մարդիկ իրենց գիտելիքները փոխանցեն հաջորդ սերունդներին։

«Այն, ինչ նա (Լյուսին) հասկացել է կյանքում այն է որ, կարևոր է կյանքը փոխանցել։ Այն, ինչ դու հասկանում ես, դու փոխանցում ես մյուս սերունդներին։ Միտքն այն չէ, որ պետք է ինչ–որ բան անել կյանքում, այլ այն, որ պետք է կյանքը փոխանցել, գիտելիքները փոխանցել։ Նա (Լյուսին) չի որոշում` ով է լավն ու ով` վատը, նա պարզապես ինչ–որ բան է հասկանում և այդ գիտելիքները փոխանցում է»,– ասել է Բեսոնը։

Բեսոնը նաև պատմել է, թե ինչով է առաջնորդվում իր ֆիլմերում գլխավոր դերերի համար դերասանուհիների ընտրության հարցում։

«Սկզբում հայտնվում է սցենարը, դրանում` կերպարը։ Պետք է գտնել այդ կերպարը լավագույնս մարմնավորող դերասանուհու։ Միակ մոտիվացիան, որ ես օգտագործում եմ` կարո՞ղ է այդ դերասանուհին խաղալ այդ կերպարը»,– ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Յոհանսոնը («Վրիժառուները», «Մարգարտե ականջօղով աղջիկը», «Մատչ–փոինթ», «Պրեստիժ») ֆիլմում խաղացել է մի աղջկա, ով ստիպված թմրանյութ տարածող է դարձել։ Փոխադրման ծրագիրը ձախողվում է, ինչի հետևանքով հերոսուհու օրգանիզմ է թափանցում փորձնական թմրանյութ, ինչի պատճառով Լյուսին  գերունակություններ է ստանում։

Ֆիլմում նկարահանվել է նաև Մորգան Ֆրիմենը, ով հայտնի է «Միսս Դեյզիի վարորդը», «Բրյուս ամենակարող», «Սև ասպետ» ֆիլմերով, և Չխվե Մին Սիքը («Օլդբոյ», «Ցավակցություն տիկին Վրեժին»)։ 

«Լյուսին» ռուսական վարձույթում կհայտնվի սեպտեմբերի 11–ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: