478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ և թուրք նկարիչների ցուցահանդեսներ կանցկացվեն Երևանում և Ստամբուլում «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի շրջանակում
17:24
01 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մի շարք ցուցահանդեսներ, վարպետության դասեր և արհեստանոցներ կկազմակերպվեն բաց երկնքի տակ Հայաստանում և Թուրքիայում «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի շրջանակում, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը։

Նախագծով նախատեսվում է թուրք նկարիչների այցելություններ Հայաստան և հայ նկարիչների այցելություններ Թուրքիա։ Դրա համար երկու երկրներում ընտրվել են չորսական ուսանող–նկարիչների խմբեր` դասախոսի գլխավորությամբ։ Առաջին փուլը կանցնի Երևանում սեպտեմբերի 1-8–ը, երկրորդը` սեպտեմբերի 29–ից հոկտեմբերի 5–ը Ստամբուլում։ Նախագիծն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը և Անադոլու Քուլթուր հասարակական կազմակերպությունները։

«Արվեստը հասարակությունների միջև երկխոսության հաստատելու ճանապարհ է։ Հենց այդ նպատակով էլ կազմակերպվել է այս նախագիծը, որը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մի մասն է»,– ընդգծեց Մուրադյանը։

Ըստ նրա` այդ ծրագրի շրջանակում Թուրքիայում անցել են դասընթացներ տարբեր բուհերի 40 ուսանողների և դասախոսների համար, ստեղծվել է կինոհարթակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում, ինչպես նաև հայ–թուրքական երկխոսության հաստատման նախագծերի օժանդակության դրամաշնորհներ են հատկացվել։

««Հրանտ Դինքի հիմնադրամի» աջակցությամբ Հայաստանի և Թուրքիայի 200 մասնակիցներ փոխայցելություններ կկատարեն և կծանոթանան հարևան պետության մշակույթին։ Մոտ 87 կազմակերպություններ Հայաստանից և Թուրքիայից պատրաստ են 4-6 ամսով ընդունել նրանց փորձի փոխանակման համար»,– ասաց Մուրադյանը։

Նկարիչների հայկական խմբի ղեկավար Գագիկ Չարչյանն իր հերթին նշեց, որ սահմաններ գոյություն ունեն ոչ միայն պետությունների, այլ նաև հասարակությունների միջև։
«Արվեստն այդ սահմանները հաղթահարելու հնարավորություն է»,– ընդգծեց նա։

Թուրքիայից երիտասարդ արվեստագետների խմբի ղեկավար Սերդար Յըլմազի խոսքով` նա երկար է սպասել Հայաստան այցին այն բանից հետո, երբ ծանոթացել է հայկական մշակույթին Վանա լճի Աղթամար կղզի ուղևորության ընթացքում։

«Մեծ ոգևորություն եմ զգում` այստեղ լինելով, և շատ ուրախ եմ, որ կարող եմ ավելի մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին»,– ասաց Յըլմազը։

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունվարին և անցկացվում է ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ «Կայունության գործիքի» (ԵՄ) շրջանակում։ Ծրագիրն ուղղված է հարաբերությունների բարելավմանը և հայ–թուրքական սահմանի բացմանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։