486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սեպտեմբերի 11-14-ը Հայաստանում Միջազգային ֆոլկլորային փառատոն կանցկացվի
15:42
01 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Արագածոտնի մարզում և Երևանում սեպտեմբերի 11-14-ը կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» երրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են միջոցառման կազմակերպիչները:

Փառատոնին, մասնավորապես, մասնակցում են Լեհաստանը ներկայացնող «Վիելկոպոլանիե» և «Սզամոտուլի» ֆոլկլորային համույթները, «Տոնացույց», «Սասուն», «Տարոնցիներ», «Մասունք», «Կարոտ» հայկական համույթները, Ուջան, Ներքին Բազմաբերդ, Աշնակ, Բյուրական գյուղերի խմբերը:

Միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին Բյուրական գյուղում` մասնակիցների գունագեղ շքերթով: Ֆոլկլորային համույթներն ազգային տարազներով զուռնա դհոլի և պարկապզուկի և լեհական ժողովրդական գործիքների ուղեկցությամբ գնալու են գյուղամեջի աղբյուրից մինչև մշակույթի տուն, որտեղ իսկական ազգագրական ներկայացում կբեմադրվի: Մշակույթի տան աթոռները հավաքված են լինելու, ու ներսում կազմակերպվելու է պարատուն: Լեհերի խմբի կեսը ելույթ է ունենալու բեմի վրա, իսկ մյուս կեսը ներքևում պարելու է ժողովրդի հետ: Հետո հայկական խմբերն են անելու նույն բանը՝ սովորեցնելով լեհերի հայկական պարեր: Շքերթի մասնակիցների ճանապարհին գյուղացիները տոնական կերակուրներով սեղան կբացեն:

Սեպտեմբերի 12-13-ին էստաֆետը կընդունի Աշտարակ քաղաքը, որտեղ բերքի տոն կկազմակերպվի, ինչպես նաև՝ Ուջան գյուղը, որտեղ Սասնա պարեր կներկայացվեն: Սեպտեմբերի 14-ին ֆոլկլորի տոնը կավարտվի Երևանում` գալա-համերգով:

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Ավանդական տոների վերածնունդ» ՀԿ-ն և Բյուրականի և Ուջանի գյուղապետարանները:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնն անցկացվում է «Ֆոլկլորի համար չկա սահման, գոյություն չունի լեզվական դժվարություն... պարը, երգը, երաժշտությունը աշխարհի լավագույն լեզուներն են» խորագրի ներքո:

Ծրագիրն ուղղված է տարածաշրջանի ճանաչմանը, մշակութային  կյանքի  ակտիվացմանն  ու զարգացմանը, ինչպես նաև խաղաղության պահպանմանը:

2012 և 2013 թթ.-ին անցկացված առաջին և երկրորդ փառատոններին մասնակցել են Իտալիայից «Վալե դի Կոմինո»  և Սարդինիայի «Սամուգեո» ֆոլկլորային խմբերը, Լիտվայից Վիլնյուսի «Ռատիլիո» ազգագրական խումբը և Չեխիայից հանրաճանաչ «Վալասկե Վոյովոդու» ֆոլկլորային համույթը:

«Ավանդական տոների վերածնունդ» ՀԿ-ն 2010թ-ից ակտիվորեն աշխատում է ծրագրի իրականացման ուղղությամբ: Այսպես` 2010թ. Իտալիայում կայացած  «Natale Insieme»  Սուրբ Ծննդյան փառատոնի ընթացքում, որին մասնակցում էր «Տոնացույց»  ժողովրդական թատրոնը, քննարկվեց Հայաստանի ներգրավումը «Ֆոլկլորը խաղաղության համար»  նախագծում: 2011թ. Չիոչիարիայում կայացած միջազգային ֆոլկլորային փառատոնի ընթացքում ներկայացվեց հայաստանյան փառատոնի նախագիծը, որը հավանության արժանացավ, իսկ երկու ամիս հետո Հայաստան ժամանեց իտալական փորձագետների պատվիրակությունը:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» առաջին փառատոնն անցկացվել է 2012 թ.-ի սեպտեմբերին Աշտարակում, Ուջանում, Կարբիում և Երևանում, իսկ երկրորդը՝ 2013 թ.-ին Գավառում, Գյումրիում և Երևանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում: