480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան VIII միջազգային երաժշտական փառատոնը կկայանա սեպտեմբեր-հոկտեմբերին
14:12
27 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանյան VIII միջազգային երաժշտական փառատոնը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը, հայտնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը:

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մենք հրավիրել ենք դասական երաժշտության ոլորտում հայտնի վարպետների», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ծրագրի՝ փառատոնին կմասնակցեն դաշնակահարներ Կիրիլ Գերշտեյնը (ԱՄՆ), Էշլի Վոսը (Մեծ Բրիտանիա), Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա), Ալեքսանդր Մելնիկովը (Գերմանիա/Ռուսաստան), Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա), Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա), ջութակահարներ Բորիս Բրովցին (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրիլովը (Ռուսաստան), Պավել Վերնիկովը (Իսրայել), ալտահարներ Դիմուտ Պապենը (Գերմանիա), ինչպես նաև թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), ֆլեյտահար Մասիմո Մերչելին (Իտալիա) և կիթառահար Ֆաբիո Զանոն (Բրազիլիա):

Փառատոնի շրջանակում կներկայացվեն Մուսորսկու, Ռախմանինովի, Ռիմսկի-Կորսակովի, Ստրավինսկու, Չայկովսկու, Շոստակովիչի, Շնիտկեի, Վիվալդիի, Մենդելսոնի, Բեթհովենի, Գերշվինի, Բրամսի, Շուբերտի, Կորիլիանոյի, Բարբերի, Ռոդրիգոյի ստեղծագործությունները:

Հոկտեմբերի 24-ին կայանալիք եզրափակիչ համերգի ժամանակ տեղի կունենա Պենդերեցկու ֆլեյտայի համերգի երևանյան պրեմիերան:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1936թ.-ին հայ մեծանուն երաժիշտ Կոնստանտին Սարաջևի կողմից: Այսօրվա դրությամբ նվագախումբը հաջողությամբ ելույթ է ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը նվագախմբի ինֆորմացիոն հովանավորն է:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: