481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Մանկական Նոր ալիք» միջազգային մրցույթի հաղթող է դարձել Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Բոյկոն
13:22
19 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկական Նոր ալիք» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթող է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Մրցույթն անցկացվել է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում։

«Մրցույթի հաղթողն Անդրեյ Բոյկոն է` Ուկրաինայից։ Նրան հանձնել են հայտնի բյուրեղապակյա ալիքները, հաղթողի դիպլոմ և մրցանակ` որպես հյուր 2015 թվականին «Նոր ալիք» մեկնելու թույլտվություն։ Մրցույթի ժյուրիի աշխատանքի արդյոինքների համաձայն, Անդրեյ Բոյկոն առավելագույն թվով միավորներ է ստացել։ Ժյուրին գլխավորում էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը»,– ՌԻԱ Նովոստիին է հայտնել «ԱՐՍ» պրոդյուսերական ընկերության մամուլի քարտուղար Դարիա Բելոզյորովան։

Երկրորդ տեղը կիսել են Եկատերինա Մանեշինան (Ռուսաստան), երկվորյակ քույրեր Մարտինա և Կյարա Սկարպարիները (Իտալիա), Պոլինա Բոգուսևիչը (Ռուսաստան)։ Երրորդ տեղում են Մուհամեդալի Ժուգունոսովը (Ղազախստան), Ռուսլան Ասլանովը (Բելառուս), Սոֆիա Վոլոշանենկոն (Ուկրաինա)։ Ծնողական քվեարկության մրցանակին արժանացել է Ռուսլան Ասլանովը, իսկ հեռուստադիտողի համակրանքին` Եկատերինա Մանեշինան։

Մրցույթի բոլոր մասնակիցները որպես հուշանվերներ ստացել են պրոֆեսիոնալ միկրոֆոններ, միաժամանակ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցներին հանձնել են էլեկտրոնային դաշնամուրներ, երրորդ տեղերը զբաղեցրածներին` սինթեզատորներ։ 

Մրցույթին մասնակցել է 17 պատանի երգիչ աշխարհի տասնմեկ երկրից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Իսրայելից, Ռումինիայից, Ղազախստանից, Իտալիայից, Մոլդովայից, Բելառուսից, Լատվիայից և Վրաստանից։ Հաղթողը որոշվել է մրցութային երկու օրերի արդյունքներով։ Մասնակիցներն այդ երկու օրերին կատարել են համաշխարհային հիթեր, ինչպես նաև` երգեր մուլտֆիլմներից և կինոֆիլմերից։

Առաջին անգամ «Մանկական Նոր ալիք» մրցույթն անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին։ Այն մեջ հաջողություն է ունեցել, իսկ 2009 թվականին միջոցառման կազմկոմիտեն ավելի քան 4 հազար հայտ է ստացել։ 2010 թվականին «Մանկական նոր ալիքը» տեղափոխվել է «Արտեկ»։ Մրցույթին մասնակցում են 8-12 տարեկան և 13-15 տարեկան տարիքային խմբերի երեխաներ։

Մրցույթի ընտրական փուլերն անցկացվում են Ռուսաստանի բոլոր դաշնային շրջաններում, ինչպես նաև` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Լատվիայում, Լիտվայում, Ուկրաինայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում և Չինաստանում։ Միջոցառման կազմկոմիտեի աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը բարեգործական ծրագրի իրականացումն է, այն է` շնորհալի երեխաների բացահայտման, աջակցության և զարգացման համակարգի ձևավորումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։