478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Capital Cities հինդի-փոփ խմբի մենակատար Սեպուհ Սիմոնյանն առաջին անգամ համերգ կունենա Հայաստանում
16:41
15 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Capital Cities ամերիկյան հինդի-փոփ խմբի մենակատար Սեպուհ Սիմոնյանն առաջին անգամ երեք համերգ կունենա Հայաստանում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց երգիչը:

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվել է այցելել իմ հայրենիք, ուրախ եմ, որ կարող եմ ձեզ ներկայացնել ինչպես Capital Cities-ի ստեղծագործությունները, այնպես էլ` իմ առանձին աշխատանքները», - ասաց երգիչը:

Ծրագրի շրջանակում Սիմոնյանը կենդանի կատարմամբ երեք համերգ կունենա Երևանում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին:

Համերգին ելույթ կունենա նաև հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը, Bambir խմբի մենակատար և երգերի հեղինակ Նարեկ Բարսը (Բարսեղյան), ԱՄՆ-ում ելույթ ունեցող երգչուհի Սոսե Քեշիշյանը:

«Մինչ Հայաստան այցելելը երգչուհի Քեթի Փերրիի հետ համատեղ համերգային շրջագայության շրջանակում խումբը հասցրել է այցելել Ճապոնիա, Հարավային Կորեա, Մեքսիկա: Մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք համերգներ կազմակերպել Հարավային Ամերիկայի երկրներում, Ռուսաստանում, ինչպես նաև համերգային շրջագայություն կազմակերպել ԱՄՆ-ում», - տեղեկացրեց արտիստը:

Անդրադառնալով նոր նախագծերին՝ դերասանն ասաց, որ խումբը նոր երգ է ձայնագրել ամերիկահայ երգիչ, Serj Tankian նախագծի հիմնադիր Սերժ Թանգյանի հետ: Նրա խոսքով՝ նոր երգը շուտով կթողարկվի, իսկ մինչև տարեվերջ Capital Cities խումբը նախատեսում է համերգային շրջագայություններ կազմակերպել տարբեր երկրներում՝ ներկայացնելով «In A Tidal Wave Of Mystery» ալբոմը, իսկ որոշ հանգստից հետո վերադառնալ նոր նախագծերի:

Երգիչը նաև նշեց, որ վերջին անգամ Հայաստանում է եղել 2008թ.-ին և հասցրել է այցելել Լոռու մարզ, Սյունիք և Արցախ:

Առաջին խումբը, որտեղ հանդես է եկել Սեպուհ Սիմոնյանը, կոչվում էր «Այո», ինչից հետո նա մասնակցել է Unknown Project-ում և AVR-ում:

Capital Cities-ը հինդի-փոփ դուետ է Լոս Անջելեսից, դուետի անդամներն են Ռայան Մերչանթն ու Սեբու (Սեպուհ) Սիմոնյանը: Նրանց դեբյուտը տեղի է ունեցել 2011թ.-ի հունիսի 7-ին, երբ թողարկվել է «Safe And Sound» սինգլը, իսկ որոշ ժամանակ անց՝ 2013թ.-ի սեպտեմբերի վերջին այն թողարկվել է նաև Մեծ Բրիտանիայում: Հաջորդ՝ «Kangaroo Court» սինգլը թողարկվել է 2012թ.-ի մայիսի 1-ին:

Խմբի դեբյուտային ալբոմը («In a Tidal Wave of Mystery») թողարկվել է 2013թ.-ի հունիսի 4-ին:

Սեպուհ Սիմոնյանի հայաստանյան համերգների կազմակերպիչը Deem Communications ընկերությունն է:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:25
21 Օգոստոսի 2017
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանում
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը: