484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
«Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր էպիզոդի նկարահանումները կվերսկսվեն օգոստոսին. ԶԼՄ
13:21
13 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Աստղային պատերազմներ» լեգենդար ֆիլմի յոթերորդ մասի նկարահանումները կվերսկսվեն այս ամիս, չորեքշաբթի գրում է Hollywood Reporter հրատարակությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Հունիսին հայտնի դարձավ, որ նոր ֆիլմի աշխատանքները դադարեցվել են, որովհետև հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը, ով ֆիլմում մարմնավորում է Հան Սոլոյի կերպարը (Millennium Falcon (Հազարամյա բազե) տիեզերանավի օդաչու) վնասվածք է ստացել Լոնդոնում գտնվող նկարահանման հրապարակում, և վիրահատել են նրա ձախ ոտքը:

Ինչպես նշում է հրատարակությունը, երբ Ֆորդը մասնակցեց Հոլիվուդում կայացած «Անզուսպները 3» մարտաֆիլմի պրեմիերային, խոսակցություններ տարածվեցին, որ դերասանը շուտով կարող է վերադառնալ «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Այնուամենայնիվ, հրատարակության աղբյուրը չկարողացավ հաստատել` Ֆորդը Լոնդոն է վերադառնում նկարահանումներին մասնակցելու համար, թե ոչ:

«Աստղային պատերազմներ» սագայի հեղինակը ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասն է: Նոր մասի ռեժիսորը Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսն է`հայտնի  «Աստղային ուղի», «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմերով և «Կենդանի մնալ» սերիալով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆիլմի յոթերորդ մասը դեռ անվանում չունի, պրեմիերան նախատեսված է 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին:

Յոթերորդ էպիզոդի իրադարձությունները կզարգանան 1983 թ.-ին էկրան բարձրացած  «Աստղային պատերազմներ. դրվագ 6-րդ, Ջեդայի վերադարձը» ֆիլմում ներկայացված պատմությունից 30 տարի անց: Հայտնի է, որ սյուժեի կենտրոնում կլինեն եռապատման կերպարները՝ Լյուկ Սքայուոքերը, արքայադուստր Լեան և Խան Սոլոն, որոնց կրկին կմարմնավորեն Մարկ Հեմիլը, Քերի Ֆիշերն ու Հարիսոն Ֆորդը: Յոթերորդ մասը կդառնա կինոսագայի առաջին ֆիլմը, որը կնկարահանվի այն բանից հետո, երբ Walt Disney–ը Լուկասից գնեց ֆիլմի իրավունքները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: