480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ծաղկաձորում մեկնարկել է մնջախաղի չորրորդ միջազգային փառատոնը
17:11
11 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի չորրորդ միջազգային փառատոնը մեկնարկել է նախօրեին Ծաղկաձոր առողջարանային քաղաքում։ 

Քաղաքի գլխավոր հրապարակը երեկոյան վերածվել է իսկական տոնախմբության, որը մեկ տեղում հավաքել էր քաղաքի բոլոր հյուրերին ու բնակիչներին։

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր փառատոնն արդեն որոշակի պատմություն ունի, և այն բարի ավանդույթ է դարձել Ծաղկաձորում։ Այսօրվա երեկոն կդառնա մնջախաղի առաջիկա փառատոնի յուրօրինակ ծանուցում»,– արարողությունում հայտնեց փառատոնի գործադիր տնօրեն, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

Շոուն սկսվում է

Միջոցառումը սկսվեց մնջախաղի փառատոնի պատմության մասին կարճ ֆիլմով, այնուհետև բաց երկնքի տակ բեմում հայտնվեց հայ աճպարար Հայկ Միքայելը և ներկայացրեց իր «Էքստրավագանզա» շոուն։

Այնուհետև հանդիսատեսի առջև ելույթ ունեցան ինչպես հայ, այնպես էլ փառատոնի օտարերկրացի մասնակիցներ, մասնավորապես MMR թատրոնի ծաղրածուների գերմանական դուետը։ Բացի այդ, բացմանն իր արվեստը ցույց տվեց Իրանի «Փարադատա» թատրոնի դուետը, որն արդեն իր ամբողջական ծրագրի շրջանակում ելույթ կունենա պատերազմի և խաղաղության թեմայով փիլիսոփայական բեմադրությամբ։ Իսկ բացմանն արտիստները ներկայացրին կլոունադայի տարրերով կարճ ներկայացում։

Ուրախ և սիրո մասին շատ պարզ համարով ելույթ ունեցավ թաիլանդական «Մյութ» դուետը, որին հետևեց ճապոնացի հայտնի դերասան Մակոտո Ինոուեի ելույթը։ Ինոուեն Ենգիբարյանի անվան փառատոնին մասնակցում է արդեն երկրորդ անգամ։

Հոբելյաններ փառատոնում

Արտիստների ելույթից հետո Ժիրայր Դադասյանը հիշատակեց այս տարվա երկու նշանակալի իրադարձությունները` Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ Մանարյանի և համաշխարհային կինեմատոգրաֆի դասական Սերգեյ Փարաջանովի 90–ամյակը, որոնց պատվին փառատոնի շրջանակում ցուցադրվեցին դրվագներ «Նռան գույնը» ֆիլմից, ինչպես նաև «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որում նկարահանվել է ինքը Ենգիբարյանը։

Վարպետը` բացման ավարտին

Արարողության թատերական մասը եզրափակեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի ռեժիսոր, վարպետ Յուրի Կոստանյանը և հանդիսատեսի հիացմունքին արժանացած վառ և հիշվող համար ներկայացրեց Շեքսպիրի ստեղծագործությունների մոտիվներով։

Միջոցառման հիշարժան պահերից մեկն էլ ավազով գեղանկարչությունն էր, որը ներկայացնում էր Լեոնիդ Ենգիբարյանի «Հովանոց» ստեղծագործությունը։ Բացման արարողությունն ավարտվեց դիսկոտեկով։

Հրավառություն և շնորհավորանքներ

Բացման արարողության փակումն ազդարարած հիանալի հրավառությունից հետո միջոցառման կազմակերպիչներն ընդունում էին շնորհավորանքներն ու շնորհակալության խոսքերը։ «Այս տարի հանդիսատեսների թիվն աննախադեպ էր։ Ինձ հայտնեցին, որ Ծաղկաձորի հյուրանոցներում ազատ տեղեր չկան, և որ շատերը ժամանել են այստեղ հենց փառատոնի համար։ Կարծում եմ` ամեն ինչ անցավ ծրագրածի համաձայն»,– միջոցառման ավարտից հետո «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Դադասյանը։

Բացի այդ, մնջախաղի փառատոնի բացման արարողությանը ներկա էին նաև Մշակույթի նախարարության ներկայացուցիչները` նախարար Հասմիկ Պողոսյանի և փոխնախարար Արև Սամուելյանի գլխավորությամբ։

«Բարձր եմ գնահատում այս փառատոնի դերը, և շատ կարևոր է, որ այն անցկացվում է երկրի համար այս անհանգիստ ժամանակահատվածում... Ինձ շատ է դուր գալիս ինչպես ծրագիրը, այնպես էլ այս փառատոնի գաղափարը, և կարծում եմ` այն պետք է անցկացվի մշտապես»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Փառատոնը կտևի մինչև օգոստոսի 14–ը ներառյալ։ Այս տարի ելույթ կունենան արտիստներ Հայաստանից, Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից և Թաիլանդից։

Առաջին անգամ Մնջախաղի միջազգային փառատոնն անցկացվել է 2008 թվականին, իսկ 2010 թվականից կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը։

Փառատոնի անցկացմանն օժանդակում է Հայաստանի մշակույթի նախարարությունը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում: