480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Շուշիում ավարտվեց Քանդակի միջազգային երրորդ սիմպոզիումը
16:07
30 Հուլիսի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Շուշի քաղաքում նախօրեին ավարտվեց Հակոբ Գյուրջյանի անվան քանդակի միջազգային երրորդ սիմպոզիումը, հայտնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։

Միջոցառման փակման հանդիսավոր արարողության ընթացքում Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարել է, որ այս օրերին Շուշիում ստեղծվել են արվեստի այնպիսի նմուշներ, որոնք մարդկությանն ուղղված խաղաղության յուրօրինակ կոչ են։

Հնդկացի քանդակագործ Կանտա Կիշորա Մոխարանային այնպես է դուր եկել Ղարաբաղը, որ նա նույնիսկ այնտեղ բնակություն հաստատելու ցանկություն է հայտնել ։

«Ինձ շատ է դուր եկել Ղարաբաղը, սա շատ գեղեցիկ, հիասքանչ բնություն ունեցող փոքր երկիր է։ Եթե հրավեր ստանամ, ապա մեծ հաճույքով կմնամ այստեղ, կստեղծագործեմ և աշխատանքներս սիրով կնվիրեմ Արցախին»,– նշել է Մոխարանան։

Իտալացի քանդակագործ Ագոստինո Լիպպին իր հերթին նշել է, որ արցախցիների հպարտությունը նրան մեծ ուժ է տալիս։

«Ես հեռանում եմ Արցախից մեծ տպավորություններով և, ոգեշնչված այս ամենով, անկասկած, կշարունակեմ խաղաղության թեման»,– ասել է Լիպպին։

ԼՂՀ Մշակույթի նախարարության ղեկավարը նվերներ և պատվոգրեր է հանձնել սիմպոզիումի բոլոր մասնակիցներին։

Հակոբ Գյուրջյանի անվան քանդակի միջազգային երրորդ սիմպոզիումը, որին մասնակցել են պրոֆեսիոնալ քանդակագործներ Արցախից, Հայաստանից, Իտալիայից, Հնդկաստանից, Շվեյցարիայից և Բելառուսից, անցել է «Խաղաղություն Արցախին» կարգախոսով և նվիրված է եղել հրադադարի մասին համաձայնագրի 20–ամյակին։

Սիմպոզիումի ընթացքում ստեղծած 13 քանդակներ կմնան Շուշիում և կտեղադրվեն քաղաքի տարբեր մասերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը: