486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Փարոս» երգչախումբը երկու արծաթե մեդալ է նվաճել Ռիգայի երգչախմբային օլիմպիադայում
14:48
25 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Փարոս» հայկական բացառիկ երգչախումբը, որի կազմում են ֆիզիկական սահմանափակ կարողություններով մարդիկ, երկու արծաթե մեդալի է արժանացել Համաշխարհային երգչախմբային ութերորդ օլիմպիադա 2014–ում, հայտնեց «Փարոս» կամերային երգչախմբի ղեկավար Րաֆֆի Միքայելյանը։

Համաշխարհային երգչախմբային ութերորդ խաղեր 2014–ն անցկացվել են հուլիսի 9-19–ը Ռիգայում, որն այս տարի հայտարարվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այդ խաղերն անցնում են երկու տարին մեկ անգամ աշխարհի տարբեր երկրներում` սկսած 2000 թվականից։

Երգչախմբային VIII խաղերին լատվիական մայրաքաղաք էին ժամանել ավելի քան 500 երգչախմբեր 70 երկրներից։ Մասնակիցների թվում էին երգչախմբեր Ինդոնեզիայից, Նամիբիայից, Մեքսիկայից, Հարավային Աֆրիկայից, Ավստրալիայից, Ուգանդայից, Կոլումբիայից, Տրինիդադ և Տոբագոյից, ԱՄՆ–ից և Եվրոպայի մի շարք երկրներից։ Հաջորդ Համաշխարհային խաղերը կանցկացվեն Ռուսաստանում` Սոչիում, 2016 թվականին։

«Մեր երգչախումբը ելույթ է ունեցել երկու կատեգորիաներում` «Խառը կամերային երգչախմբեր» և «Հոգևոր երաժշտություն a capella» Չեմպիոնների մրցույթյում, որի մասնակցությանը, ի տարբերություն Բաց մրցույթի, թույլատրվում են ժյուրի պրոֆեսիոնալ բարձր պահանջներին համապատասխանող երգչախմբեր»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Միքայելյանը։
Երգչախմբի տնօրեն և «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն իր հերթին նշեց, որ «Փարոսն» անվասայլակով հաշմանդամներից բաղկացած միակ երգչախումբն էր, որ մասնակցել է մրցույթին։

«Հաշմանդամության առկայությունը երգիչների մոտ որևէ կերպ չի ազդել հյուրախաղերի ծրագրային հագեցվածության վրա, քանի որ բացի մրցույթից, հայկական երգչախումբը հանդես է եկել երկու համերգներով և հրավիրվել է մասնակցելու եզրափակիչ գալա համերգին»,– ասաց Ալավերդյանը։

Նա հերքեց այն տարածված կարծիքը, թե ժյուրին «Փարոս» երգչախմբին ավելի ներողամտորեն է վերաբերվում, քան մյուս կոլեկտիվներին։ Ըստ նրա` ժյուրիի անդամներին չի կարելի զարմացնել սեփական խնդիրներով, այլ միայն բարձր վարպետությամբ և պրոֆեսիոնալիզմի անգերազանցելի մակարդակով։

«Համաշխարհային երգչախմբային խաղերը կարևոր մրցույթ է երգչախմբային կոլեկտիվների համար։ Դրանց մասնակցելը պատվավոր է և պատասխանատու»,– կարծում է երգչախմբի տնօրենը։

1993 թվականից «Փարոս» երգչախումբը հիացնում է իր անկրկնելի ելույթներով Հայաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հանդիսատեսին` դառնալով մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր։ 2002 թվականից երգչախումբը գործում է «Ունիսոն» ՀԿ–ին առընթեր։ Երգչախմբի մասնակցությունն օլիմպիադային հնարավոր է դարձել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Հայաստանի մշակույթի նախարարության և մի շարք այլ կազմակերպությունների աջակցության շնորհիվ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին: