484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Կոմիտասի թանգարան-ինստիտուտ կբացվի
14:06
24 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել որոշման փաթեթին, որի համաձայն՝ Հայաստանում մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի թանգարան-ինստիտուտ կբացվի:

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, թեև հայկական երաժշտության գործում Կոմիտասի կատարած ներդրումն անգնահատելի է, նրա ժառանգությունը՝ նոտաները և երգերի ձայնագրությունները, անձնական իրերը, պահվում են տարբեր արխիվներում և պահոցներում:

«Այսպես, կոմպոզիտորի դաշնամուրն ու մեծ քանակությամբ նյութեր հիմա գտնվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Կոմիտասին նվիրված մեծ արխիվ կա ԳԱԱ-ի Արվեստագիտության ինստիտուտի արխիվում: Բազմաթիվ հրապարակումներ, վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր և ձայնային նյութեր տարբեր արխիվներում են գտնվում», - ընդգծեց նա:

Որոշման օրինագծի համաձայն՝ թանգարանը հավաքելու է, ուսումնասիրելու և քարոզելու է մեծանուն հայ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը:

Թանգարանը նաև բարենպաստ պայմաններ կստեղծի երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործական գործունեության համար:

Թանգարան-ինստիտուտի ստեղծման գաղափարի մասին 2013թ.-ի մայիսին խոսել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:

Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Երևանում, Մշակույթի պալատի նախկին շենքի տեղում: Շինարարության ծախսերը հոգացել է սիրիահայ Գաբրիել Ջեմրբեջյանը: Նախագծի ճարտարապետը Արթուր Մեշչյանն է: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014թ.-ի սեպտեմբերին:

Մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան, 1869-1935) ստեղծագործությունները հայտնի են ողջ աշխարհում: Նա երաժշտություն է դասավանդել Էջմիածնի հոգևոր ճեմարանում, դրան զուգահեռ ստեղծել է երգչախումբ, ժողգործիքների նվագախումբ, զբաղվել է ժողովրդական երգերի վերամշակմամբ, ուսումնասիրել է հայկական եկեղեցական երաժշտությունը: Աշխարհի տարբեր երկրներում Կոմիտասը հանդես է եկել որպես հայկական երաժշտության կատարող և քարոզող: 

Դառնալով 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայ ազգի դաժան ոչնչացման ականատեսը՝ Կոմիտասը կորցրել է մտավոր հավասարակշռությունը: Նրան հրաշքով փրկել են և տեղափոխել Եվրոպա:

20 տարի Կոմիտասն անցկացրել է Փարիզի հոգեբուժարանում, որտեղ և մահացել է 1935թ.-ին՝ այդպես էլ չվերականգնվելով հոգեկան ցնցումից, դա է պատճառը, որ Կոմիտասի կերպարն անբաժան է հայ ժողովրդի ազգային ցավից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:06
30 Ապրիլի 2017
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Ամենա-Ամենա» երգի նոր տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանւ ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ամենա-ամենա» երգի վրա:
22:08
29 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքի «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում:
19:43
28 Ապրիլի 2017
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։