486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանում անցկացվող մրցույթում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ
13:41
24 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Չինաստանում անցկացվող Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթում հանդես կգա որպես պաշտոնական նվագախումբ, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը:

«Միջազգային մրցույթների պատմության մեջ առաջին անգամ հայկական կոլեկտիվը հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում` որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ: Հատկանշական է, որ Երիտասարդականը Չինաստանի Ֆոշան քաղաքում Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի շրջանակներում ելույթ կունենա որպես պաշտոնական նվագախումբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նվագախումբը ելույթ կունենա օգոստոսի 11-18-ը եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի գալա-համերգին: Նվագախումբը ելույթ կունենա նաև երկու առանձին համերգով՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր:

Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր և նշանակալի մշակութային միջոցառումներից է:

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005 թ.-ի նոյեմբերին, 2008 թ.-ին պետական նվագախմբի կարգավիճակ է ստացել: Նվագախմբի կազմում ելույթ են ունենում միջազգային մրցույթների դափնեկիրներ և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։