484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ջենիֆեր Լոպեսը նշում է իր 45-ամյակը
11:15
24 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հինգշաբթի նշում է իր 45-ամյակը: ՌԻԱ Նովոստին ներկայացնում է երգչուհու կենսագրական տվյալները:

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը (Jennifer Lynn Lopez) ծնվել է 1969թ.-ի հուլիսի 24-ին Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, պուերտորիկացիների ընտանիքում:

1987թ.-ին Ջենիֆեր Լոպեսը խաղացել է իր առաջին դերը կինոյում, որը փոքր դրվագ է եղել «Իմ փոքրիկ աղջիկը» ֆիլմում: Այնուհետև նա սկսել է ելույթ ունենալ տարբեր պարային համույթներում և որպես պարուհի հանդես է եկել տարբեր տեսահոլովակներում, ինչպես նաև` փոփ-խմբերի ելույթների ժամանակ: 

1990թ.-ին Ջենիֆեր Լոպեսը որպես պարուհի հանդես է եկել «In Living Colors» կատակերգական հեռուստածրագրում: Ավելի ուշ նա պարել է Ջանեթ Ջեքսոնի (Janet Jackson) խմբում և նկարահանվել է երգչուհու «That’s the Way Love Goes» տեսահոլովակում:

Մեծ էկրանին Ջենիֆերի դեբյուտը եղել է 1995 թ.-ին լույս տեսած «Փողի գնացք» ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է Ուեսլի Սնայփսի և Վուդի Հարելսոնի հետ: Նույն տարում Լոպեսը նկարահանվել է Գրեգորի Նավայի «Իմ ընտանիքը» ֆիլմում, որի մասին քննադատները դրական կարծիք էին հայտնել:

Կինոյի աշխատանքին զուգահեռ Ջենիֆեր Լոպեսը զբաղվել է երաժշտությամբ: Երգչուհին ընդհանուր առմամբ վաճառել է ավելի քան 75 մլն ալբոմ ողջ աշխարհում:

Կինոյից և երաժշտությունից բացի, Ջենիֆեր Լոպեսը հաջողակ գործարար է: Նրան է պատկանում «JLo by Jennifer Lopez» հագուստի շարքը, որը նախատեսված է երիտասարդ կանանց համար: 2005 թ.-ին գործարկվել է «Sweetface» հագուստի նոր ապրանքանիշը:

Լոպեսը մեծ հաջողության է հասել նաև օծանելիքի բիզնեսում՝ թողարկելով մի քանի բուրմունք և մարմնի խնամքի համար նախատեսված պարագաներ:

2002թ.-ի ապրիլին Լոպեսը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում բացել է Madre’s կուբական ռեստորանը:

Իր կարիերայի ընթացքում Ջենիֆեր Լոպեսն արժանացել է բազմաթիվ մրցանակների: Նա, մասնավորապես, արժանացել է ALMA Awards (1998-2002), American Music Awards (2003, 2007, 2011) և երկու անվանակարգերում Grammy Awards (2000, 2001) մրցանակներին:

2013թ.-ի հունիսի 20-ին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվել է Ջենիֆեր Լոպեսի աստղը:

2012թ.-ին նա գլխավորել է Forbes-ի ամենաազդեցիկ աստղերի վարկանիշային աղյուսակը:

2011թ.-ին գլխավորել է People ամերիկյան ամսագրի երկրագնդի ամենագեղեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը:

Ջենիֆեր Լոպեսը երեք անգամ ամուսնացած է եղել: Երգչուհու և դերասանուհի առաջին ամուսինը Մայամիում բնակվող կուբացի մատուցող Օջանի Նոան է (Ojani Noa): Նրանք ամուսնացել են 1997թ.-ի փետրվարին, իսկ 1998թ.-ի հունվարին ամուսնալուծվել են: 2001թ.-ին Լոպեսը կրկին ամուսնացել է: Այս անգամ նրա ընտրյալը պարող Քրիս Ջադն էր (Cris Judd)։ Զույգը բաժանվել է 2003թ.-ին: 2004թ.-ին Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել է հայտնի պուերտորիկացի երգիչ Մարկ Էնթոնիի հետ (Marc Anthony): 2005թ.-ին նրանք զույգ երեխաներ ունեցան՝ Էմմա Մերիբելն ու Մաքսիմիլիան Դևիդը: 2011թ.-ի հունիսին զույգը հայտարարեց, որ խզում է  հարաբերությունները: Վերջնական ամուսնալուծությունը ձևակերպվեց 2014թ.-ի հունիսի 16-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: