478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Քշիշտոֆ Զանուսսին արժանացել է «Ոսկե ծիրան» փառատոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Եղիցի լույս» հատուկ մրցանակին
20:04
18 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի շրջանակենում արժանացել է փառատոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Եղիցի լույս» հատուկ մրցանակին:

Մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և կինոարվեստում կատարած զգալի ներդրման համար կինոռեժիսորին պատվավոր մրցանակը հանձնել է Սմենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:

«Քրիստոնեությունն աղբյուր է, ապագա է, այլ ոչ թե անցյալ: Քրիստոսի վարդապետությամբ լուսավորված մարդը շարունակելու է բարիք գործել», - ասաց Զանուսսին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հերթին ընդգծեց, որ մարդուն շնորհված արարելու աստվածապարգև հատկությունը առավել չափով դրսևորվում է արվեստի ստեղծագործություններով, որոնցից է նաև զարգացման մեծ ճանապարհ անցած կինոարվեստը:

«Կինոն` որպես արվեստի ստեղծագործություն, բարձր և կարևորագույն առաքելություն ունի իր ներազդող հզոր միջոցով սերմանելու բարին ու գեղեցիկը մարդկային սրտերից ներս», - ասել է Գարեգին Երկրորդը: Նա կինոն համարել է այն ուղիներից մեկը, որոնք թույլ են տալիս հաղթահարել արդի մարտահրավերները և նպաստել մարդկության ընթացքին դեպի խաղաղ, բարեգործ աշխարհ:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն ընդգծեց, որ Քշիշտոֆ Զանուսսին ժամանակակից կինոյի փիլիսոփաներից մեկն է: Նա հատկապես նշեց Հայաստանի և հայկական մշակույթի հետ Զանուսսի սերտ կապերն՝ ընդգծելով, որ Սերգեյ Փարաջանովի համաշխարհային ճանաչումը սկսվեց հենց Զանուսսի ճամպրուկից:

Մուրադյանը պարզաբանեց, որ Սերգեյ Փարաջանովի հալածանքների տարիներին Քշիշտոֆ Զանուսսին իր ընկերների հետ կարողացավ երկրից դուրս հանել Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» ֆիլմի անգին ժապավենները:

Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնը մեկնարկել է կիրակի Երևանում և կտևի մինչև հուլիսի 19-ինը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։
18:35
05 Սեպտեմբերի 2017
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել թուրքի և հայուհու սիրո պատմության մասին (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: