478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Սբ. Մեսրոպ Մաշտոցի Եկեղեցու կանանց երգչախումբը կբացի Մոսկվայի «Ընկերներ ենք հավաքում» փառատոնը
18:12
17 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը, Բելառուսը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Իրանը, Իտալիան, Չինաստանը, Լիտվան, Պորտուգալիան, ԱՄՆ–ն, Թուրքիան և Ճապոնիան միավորած «Ընկերներ ենք հավաքում» միջազգային  երաժշտական փառատոնն ութերորդ անգամ կանցնի Մոսկվայում օգոստոսի 2–28–ը։

Փառատոնի կազմակերպիչներն են` Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան և «Աշխարհի երաժշտական մշակույթներ» գիտաստեղծագործական կենտրոնը։ Միջոցառման ընթացքում կկազմակերպվի  22 համերգ, որոնք կանցնեն քաղաքի տարբեր բեմերում, հիմնականում, Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում և Ն.Յա. Մասկովսկու անվան համերգասրահում։

Երաժշտական փառատոնը կբացի մոսկովյան երաժշտասերի կողմից արդեն իսկ սիրված Սբ.Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու կանանց երգչախումբը Հայաստանից` Առնո Բարխուդարյանի գլխավորությամբ։ Ծրագրում հայկական հոգևոր երաժշտություն է, ռուս և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգերի մշակումներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն նաև գործիքային զանազան անսամբլներ, որոնց թվում են` ռուս–պորտուգալական դաշնամուրային դուետ Էլեոնորա Կարպուխովա և Ջիլ Լուսոն, լիտվական, թուրքական և դասական քառյակներ։

Փառատոնի կենտրոնական իրադարձություններից մեկը կդառնա Մոսկվայի կոնսերվատորիայի միջազգային ամառային դպրոցի սովորողների ելույթը։ Մասնակիցների ընտրությունը կատարում են հաստատության դասախոսները, ովքեր չեն շտապում հրապարակել նրանց անունները, ինչպես նաև ծրագիրը։ Միջոցառման հյուրերն ամեն ինչ կիմանան համերգից անմիջապես առաջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։