484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Անդին` հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում
20:07
16 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  «Անդին` հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հինգշաբթի Երևանի «Ոսկե ծիրան» 11–րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում, լրագրողներին չորեքշաբթի հայտնեց ժապավենի ռեժիսոր Ռուբեն Գինեյը։
 
«Ֆիլմի մտահղացումը ծագեց Չինաստանում, որտեղ ապրում էի երկար ժամանակ և թանգարանում պատահաբար մի շարք հայկական և պարթևական դրամներ տեսա։ Դա այն հետաքրքիր ակնթարթներից է, երբ տեսնում ես, թե ինչի մասին կուզենայիր պատմել, և հասկանում ես, որ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր այն կողմ միայն եզակի մարդկանց կհաջողվի տեսնել դրամներ, որոնք մենք սովոր ենք տեսնել պատմության դասագրքերում»,– ասաց Գինեյը։

Ըստ նրա, գործի անցնելու պահից ի վեր երեք տարում հսկայական աշխատանք է կատարվել` հայտնաբերվել է հայ–չինական սերտ հարաբերությունների մասին վկայող արտեֆակտների մեծ հավաքածու, գտնվել են կորած համարվող փաստաթղթեր (Չինաստանի 19–րդ դարի հայկական համայնքի կանոնադրություն), նկահարանումներ են իրականացվել ոչ միայն Չինաստանում, այլ նաև Միջին Արևելքում և Հնդկաստանում։ «Այդ երեք տարիներին մենք մեր նկարահանման խմբով անցանք 80 հազար կիլոմետր։ Նկարահանած նյութի ընդհանուր խրոնոմետրաժը մոտ 60 ժամ է»,– ասել է Գինեյը։

Նա հայտնեց նաև, որ նկարահանման խմբի անդամներից մեկը հիվանդության պատճառով մահացել է Բենգալիայում։

«Որպես ռեժիսոր, նախևառաջ, ինքս իմ առջև խնդիր դրեցի` բռնել հեռուստադիտողի ձեռքից և նրան անցկացնել այն ուղիներով, որոնք մենք անցանք։ Մենք իսկապես այնպիսի վայրեր էինք գնում, ուր հայերը վերջին անգամ մի քանի հարյուրամյակներ առաջ են եղել, և ես այնտեղ էի գնում միացրած խցիկով, որ աչքերս միանան հեռուստադիտողի աչքերին։ Ուզում եմ ասել` որ մի քանի մեր գտածոները հսկայական գիտական հետաքրքրություն են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Միջին Արևելքի և Չինաստանի պատմության համար»,– ասաց Գինեյը։

Խոսելով նկարահանման ընթացքի ամենաբարդ և հետաքրքիր ակնթարթների մասին` Գինեյը նշեց, որ ամենից բարդը տարբեր երկրներում և ժամային տարբեր գոտիներում բնակվող վեց ռեժիսորների աշխատանքը համատեղելն էր։ «Բայց հետաքրքիր էր հետևել, թե ինչպես է աստիճանաբար աճում այդ մարդկանց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,– ասաց նա։

«Խորհրդանշական է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա Հայաստանում, և շատ հաճելի է, որ հայերն առաջինը կտեսնեն այն։ Հետո մենք այն կցուցադրենք արտասահմանում»,– ասաց Գինեյը։

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև կոմպոզիտոր, ֆիլմի երաժշտության հեղինակ, 2012 թվականի Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Լուիս Արգուէյեսը։ Նա ասաց, որ որոշել է որոշ ժամանակ մնալ Հայաստանում և դուդուկ նվագել սովորել, որի տարածումով Մեքսիկայում նա զբաղվում է վերջին ժամանակներում։

«Անդին` հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հուլիսի 18–ին «Մոսկվա» կինոթատրոնում։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:


«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է: -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։