480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ժամանակակից արվեստը պատշաճ կերպով է ներկայացվել Լեհաստանի փառատոնում
17:24
16 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ժամանակակից արվեստը պատշաճ կերպով է ներկայացվել է Լեհաստանի փառատոնին և արժանացել արվեստասերների մեծ ուշադրությանը, հայտնեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։

«Մշակույթի արևելքում. արվեստի և երաժշտության տարբեր հնչյունները» («East of Culture - Different Sounds Art`n Music Festival») փառատոնն անցկացվել է հուլիսի 8-ից 13-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում։  Փառատոնին հրավիրվել են 11 երկրի մասնակիցներ։ Հայաստանը ներկայացրել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը «Նոր ձայներ հայկական կինոյում» («New ՚Voices in Armenian Cinema») հայ ժամանակակից ֆիլմերի  ծրագրով և Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագծով։ Հայկական ծրագրի ցուցադրությանը ներկա էր Լեհաստանի մշակույթի նախարար Մալգոժատա Օմիլանովսկան (Małgorzata Omilanowska)։

«Փառատոնի մասնակցությունը կարևոր է Հայաստանի և Լեհաստանի միջև միջմշակութային կապերի ամրապնդման առումով ի դեմս «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի։ Այդ կապերի սկիզբը դրվել է 2012 թվականին, երբ առաջին անգամ Լեհաստանի պատմության մեջ Վարշավայի թագավորական պալատում ներկայացվել էր Հայաստանի ժամանակակից արվեստը, այն է` նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» ցուցադրությունը»,– չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ «Նոր ձայներ հայ կինոինդուստրիայում» ֆիլմերի ծրագրի շրջանակում ցուցադրվել են ինչպես խաղարկային, այնպես էլ անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։ Լեհ հեռուստադիտողին ընձեռվել է հայկական կինոինդուստրիայի մասին ավելի ամբողջական տպավորություն կազմելու հնարավորություն։

«Ռազմավարական կարևոր նշանակություն ուներ ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» և Արցախյան պատերազմի մասին պատմող ռեժիսոր Վարդան Դանիելյանի «Կարճ հաղորդագրություններ» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը, քանի որ փառատոնին մասնակցում էին նաև Ադրբեջանի, Իսրայելի և ԱՄՆ–ի ներկայացուցիչներ»,– կարծում է Հարությունյանը։

Նկարիչ, «Սիմուլակրում» նախագծի հեղինակ Նարեկ Ավետիսյանն իր հերթին ասաց, որ իր աշխատանքների ցուցահանդեսն արդեն երրորդ անգամ ներկայացվել է Լեհաստանում, ինչը վկայում է դրա նկատմամբ լեհերի մեծ ուշադրության մասին։ Նկարիչը պատմեց նաև Լյուբլինում լեհ նկարիչ Վալդեմար Տատարչուկի հետ համատեղ կատարած պերֆորմանսը։

«Այդօրինակ պերֆորմանսները հետաքրքիր են, քանի որ յուրաքանչյուր արվեստագետ ներկայացնում է սեփական աշխարհընկալումն ու արվեստի սեփական ընկալումը։ Այսպես, Տատարչուկի պերֆորմանսն էքզիստենցիալ, աշխարհից առանձնանալու, սեփական անձի վրա սևեռման բնույթ էր կրում»,– ասաց Ավետիսյանը։

Իսկ հայ նկարիչն իրեն համարում է լավատես։ Գեղանկարչական հատուկ տեխնիկայի օգնությամբ, երբ կտավի վրա ներկոտ ձեռքերով հարվածներ են արվում, նա փորձել է փոխանցել լուսային և գունային զգացողությունները։

Նարեկ Ավետիսյանի (հայ ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին) «Սիմուլակրումն» իրենից ներկայացնում է 17–րդ դարի հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 տարբերակներ` արված գեղանկարչության տարբեր դարաշրջանների և ուղղությունների (բարոկկո, Վերածնունդ, մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ) համաշխարհային և հայ հայտնի նկարիչների աշխատանքների ոճով։ Նախագիծը համաշխարհային ոճի և հայկական գեղանկարչության միաձուլում է։ Վերմեերի հայտնի կտավի «33 տարբերակ...»–ում նկարիչը ստեղծել է «կրկնակի սիմուլյակր»` փորձելով անիմացիայի միջոցով ներկայացնել արվեստի փոխակերպումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: