478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Աննա Մելիքյան. «Աստղ» ֆիլմն ինձ սովորեցրեց գնահատել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը
15:56
16 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս ականավոր ռեժիսոր Աննա Մելիքյանը չորեքշաբթի ներկայացրեց իր վերջին «Աստղ» ֆիլմի առանձնահատկությունները, որի համար Կինոտավր-2014–ի մրցանակ է ստացել։

Ժապավենի երևանյան պրեմիերան կայացել է նախօրեին Երևանի «Ոսկե ծիրան» 11–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, որը մեկնարկել է կիրակի և կտևի մինչև հուլիսի 19–ը։

«Այդ կինոն ինձ շատ փոխեց, ինձ այնքան պարզ ճշմարտություններ ցույց տվեց... Մենք գիտենք, և միշտ մեջբերումներ ենք կարդում, թե կյանքը հիասքանչ է, կյանքն ակնթարթ է, պետք է գնահատել ներկան։ Բայց մենք դա կարդում ենք և անցնում առաջ, իսկ ահա կինոն ինձ օգնեց դա ներքուստ զգալ»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ «Աստղ» ֆիլմը իրեն սովորեցրել է ապրել ոչ թե ապագայի երազանքներով, այլ այս օրով, իսկ ժապավենի գլխավոր գաղափարն այն է, որ այն ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է։ «Եվ կարծում եմ, որ թեկուզ հանուն դրա արժեր այն նկարահանել»,– նշեց նա։

Մելիքյանն ավելացրեց նաև, որ հպարտանում է «Աստղի» դերասանական կազմով, և նշեց, որ դերասանների ընտրությունն ավելի քան մեկ տարի է տևել։

«Գլխավոր դերակատարների շարքում պրոֆեսիոնալ դերասանուհի է միայն Սևերիա Յանուշաուսկայտեն, նրանք մենք կարողացանք գտնել Լիտվայի գործակալությունում։ Եվ եթե անգամ նա որևէ պարգև չստանար (Յանուշկաուսայտեն մրցանակ ստացավ կնոջ լավագույն դերի համար Կինոտավր-2014–ում` «Նովոստի–Արմենիա»), ես գիտեմ, որ նա լավագույնն է»,– ասաց նա։ Ռեժիսորն ավելացրեց նաև, որ ֆիլմից հետո իր «բացահայտած դերասանները» մեծ թվով  առաջարկություններ էին ստանում, ինչը նույնպես հպարտանալու առիթ է դարձել։

Ինքը Սևերիա Յանուշաուսկայտեն էլ նշեց, որ Աննա Մելիքյանի հետ աշխատանքը ֆիլմում հսկայական փորձ էր իր համար։ «Դա իմ առաջին ֆիլմն է Ռուսաստանում, և միանգամից այսպիսի մեծ դեր, և այսպիսի ռեժիսոր։ Ես ապրում էի այդ դերով, և երբեմն, երբ վերադառնում էի Լիտվա ներկայացումների, հասկանում էի, որ չեմ կարողանում դուրս գալ դերից և ընտանիքիս հետ խոսում եմ Ռիտայի պես (ֆիլմի հերոսուհու անունը), և դա զիլ է, որովհետև դու ապրում ես ուրիշ մարդու կյանքով»,– նշեց դերասանուհին։

Նա խոստովանեց, որ նույնիսկ մի փոքր սկսել է վախենալ մահից, որովհետև ֆիլմում ամեն ինչ նրան մահվան է տանում։ «Այնպիսի պահ եղավ, որ ես հասկացա, որ մահանում եմ` քայլում էի Մոսկվայով, և դա ինձ վախեցնում էր։ Ես տագնապած էի։ Այնուհետև, իհարկե, բաց թողեցի այդ դերը, բայց դա վախենալու էր»,– ասաց նա։

Ներկայացնելով իր հետագա ծրագրերը` Մելիքյանը նշեց, որ օգոստոսին մտադիր է նկարահանել կարճամետրաժ ֆիլմերի ալմանախ, որոնք նախատեսված են ավելի լայն հեռուստադիտողի համար, և հույս հայտնեց, որ իր ֆիլմերը կարդարացնեն նաև կոմերցիոն առումով։

«Աստղ» ֆիլմը պատմում է երեք մարդկանց` շրջապատող մարդկանց անտարբերությունից տառապող տասնհինգամյա դեռահասի (Պավել Տաբակով), նրա բարձրաշխարհիկ և գոռոզ երիտասարդ խորթ մոր (Սևերիա Անուշաուսկայտե), ով իրական զգացմունք ու կապվածություն է զգում միայն մահվան շեմին, և ոչ այդքան տաղանդավոր, բայց կյանքի նկատմամբ մեծ սեր ունեցող սկսնակ դերասանուհու (Թինաթին Դալաքիշվիլի) մասին է։

Ֆիլմում խաղում են նաև Անդրեյ Սմոլյակովը, Յուոզաս Բուդրայտիսը, Ալեքսանդր Շեյնը, Գոշա Կուցենկոն։

Աննա Մելիքյանը մոտ 15 ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր է, սակայն նրան մեծ հաջողություն է բերել «Ջրահարս» ֆիլմը (2007թ.), որն արժանացել է մի շարք միջազգային կինոփառատոների, այդ թվում` Բեռլինի ՄԿՓ մրցանակի (2008 թվական, ФИПРЕССИ մրցանակ)։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։