478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+24
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք ռեժիսորը «Ոսկե ծիրանի» շրջանակում Երևանում կներկայացնի անձի և ճակատագրի փոփոխության մասին պատմող ֆիլմ
17:43
15 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմեր» գլխավոր մրցութային ծրագրի շրջանակում երեքշաբթի տեղի կունենա թուրք ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմօղլուի «Ես նա չեմ» ֆիլմի պրեմիերան:

Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնը մեկնարկել է կիրակի Երևանում և կտևի մինչև հուլիսի 19-ը:.

Ինչպես նշեց ռեժիսորը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ, ֆիլմի հիմքում անձի փոփոխության թեման է:

«Այս թեման միշտ հետապնդել է ինձ, իմ վեպերում, պատմվածքներում և ֆիլմերում ես բազմիցս վերադարձել եմ այս թեմային: Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր մտքերում այլ կերպ է տեսնում սեփական կյանքը, և երբեմն մենք անգիտակցաբար  տրվում ենք այդ նոր կյանքին», - ասաց նա:

Փիրսելիմօղլուի ֆիլմի հերոսները՝ Նիրհադը (Էրջան Քեսալ) և Այիշան (Մարյամ Զարեե) ապրում են թուրքական գավառում գորշ, միապաղաղ կյանքով:

Նիրհադը միջին տարիքի տղամարդ է, աշխատում է հիվանդանոցի ճաշարանում: Երբ երիտասարդ գործընկերուհին մի անգամ հրավիրում է Նիրհադին ընթրիքի, նա համաձայնում է, չնայած նրան, որ Այիշայի ամուսինը գտնվում է բանտում լուրջ մեղադրանքով:

Հանդիպումներն ավելի հաճախակի են դառնում: Մի կողմից այս մարդկանց միավորում է միայնությունը և թեկուզ սեքսուալ զուգընկեր ունենալու ձգտումը, մյուս կողմից՝ նրանք տարբեր սոցիալական կարգավիճակ ունեն: Նիրհադն ամուրի է և չի ձգտում ընտանեկան կյանքի, իսկ Այիշան ընդամենը չորս տարի է, ինչ չի ապրում ամուսնու հետ, ով մշտապես ծեծում էր նրան:

Մի օր ընտանեկան լուսանկարում Նիրհադը հանկարծ նկատում է, որ աղջկա ամուսինը շատ նման է իրեն:

Աստիճանաբար նրան տիրում է Այիշայի ամուսնու անձը յուրացնելու մոլի  ցանկությունը:

Մի շարք կոսմետիկ կերպարանափոխություններից հետո Նիրհադն արտաքինով  նմանվում է աղջկա ամուսնուն: Սակայն նա չգիտեր, որ Այիշայի ամուսինը փախուստի կդիմի բանտից, և նրա փոխարեն բանտ կնստեցնեն Նիրհադին...

Հոգեբանական դրամայի և թրիլլերի այս ինքնատիպ խառնուրդի հեղինակը խոստովանում է, որ իրեն ողջ կյանքի ընթացքում ոգեշնչել են Դոստոևսկու, Պոյի, Հիչքոկի, Նիցշեի և Սարտրի ստեղծագործությունները:

Ռեժիսորն ընդգծեց, որ ուրիշի անձի յուրացումը ժամանակակից աշխարհի, այդ թվում նաև Թուրքիայի հիմնական խնդիրներից է, նա չբացառեց, որ իր ապագա ֆիլմերի հերոսները կարող են նաև հայեր լինել:

Թուրքիայի, Հունաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Ես նա չեմ» ֆիլմը (2014) Փիրսելիմօղլուի 5-րդ լիամետրաժ ֆիլմն է: Ֆիլմը կպայքարի Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար` համաշխարհային խաղարկայի ֆիլմերի մրցույթում:

«Ես նա չեմ» ֆիլմին նախորդել են «Ոչ մի տեղ» (2002), «Ռիզա» (2007), «Աշնան ցավը» (2009), «Մշուշ» (2009), «Մազ» (2010) ֆիլմերը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ: